Թուրքիայում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Թուրքիայում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

11:35 31.03.2019

Մարտի 31-ին՝ վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող է Թուրքիայի 57 մլն 58 636 քաղաքացի։ Երկրով մեկ բացվել են 194 390 ընտրատեղամասեր։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

ՏԻՄ ընտրություններին մասնակցում են  հետևյալ քաղաքական ուժերը.

1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP)

2. «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցություն  (MHP)

3. Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP)

4. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP)

5. Ընդդիմադիր «Երջանկություն» կուսակցություն  (SP)

6. Ազգայնական «Մեծ միություն» կուսակցություն

7. Ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցություն

8. Ազգայնական «Հայրենիք» կուսակցություն

9. Ձախակողմյան «Դեմոկրատական կուսակցություն»

10. Արմատական «Թուրքիա կուսակցություն»

11. Սոցիալիստական «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն»

12. Կենտրոնամետ «Դեմոկրատական» կուսակցություն։

Ինչպես հայտնի է, որոշ կուսակցություններ ընտրություններին մասնակցում են միմյանց հետ դաշինք կազմած։ Մասնավորապես իշխող AKP-ն դաշինք է կազմել ազգայնական MHP-ի հետ (Cumhur İttifakı-Ժողովուրդ դաշինք), իսկ քեմալական CHP-ն՝ ազգայնական İYİ-ի հետ (Millet İttifakı)։

Ըստ փորձագետների՝ ՏԻՄ ընտրությունների շրջանակներում ամենասուր պայքարը իշխող AKP-ի և ընդդիմադիր CHP-ի միջև է ընթանալու Թուրքիայի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը։

Քվեարկությունն ավարտվելու է Թուրքիայի ժամանակով ժամը 17։00-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

19:47 04.07.2025

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

19:21 04.07.2025

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

19:14 04.07.2025

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP