00:37 04.04.2019
«Աճն այն ժամանակ կենտրոնացված էր շինարարության բնագավառում: Կառուցված էր դրսից տրանսֆերների գործոնի էական ազդեցության ներքո: Արտաքին տնտեսական շոկերի պայմաններում միանգամից կրճատվեց», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով այն մասին , թե ինչու բնակչությունը 2000-ականների սկզբին, երբ խոսում էին երկնիշ տնտեսական աճի մասին, առանձնապես չզգաց դա: Ավելին՝ չզգաց այն, որ 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:
Ըստ նախարարի՝ հիմա ձգտումն այլ է, որ աճը կառուցված լինի արտահանման վրա.
«Ես թիվ ասեմ ՝ 2018 թվականի արտահանում՝ 2.4 մլրդ դոլար: Դրանից մոտավորապես 820 մլրդ դոլարը եղել է լեռնահանքային ոլորտին այս կամ այն կերպ առնչվող արտադրանքը: Բացի այդ, մենք այսօր ունենք ևս 7 ապրանքախմբեր, որոնցից յուրաքանչյուրի գծով 100 մլրդ դոլարը գերազանցող արտահանում ունենք: Սա կարևոր թիվ է, եթե մենք հետ դառնանք 2000-ականներ, այդ թիվը 3-4-ից չէր անցնի»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ արտահանումն, ընդհանուր առմամբ, աճել է, էապես նվազել է լեռնահանքային ոլորտի արտահանումը՝ մշակվող և վերամշակվող արտադրանքի արտահանման հաշվին:
Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ այս տարի, երկու ամսվա կտրվածքով, արտահանման թեթև կրճատում է նկատվել: Գործոնների մասին գիտեն ու կա վստահություն, որ տարվա մնացած 10 ամիսներին բացը կվերականգնվի:
«Մենք վատսհ ենք, որ 2019 թվականի արդյունքով նույնպես արտահանումը մոտավորապես 10 տոկոսի չափ աճ է ունենալու», – ասել է նախարարը:
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...