«Կեցցե՛ս, շնորհավորում եմ, բոլոր Վովաները տաղանդավոր են, երևի թե անունն ազդում է, սակայն սա դեռ միայն առաջին փուլն է»:
Interfax-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններում առաջատարը երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.26%-ը:
Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 15.99%-ը:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԿԸՀ-ն, երրորդ տեղում «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն է՝ ձայների 13.35%-ով: Իսկ «Հանուն կյանքի» ընդդիմադիր բլոկի թեկնածու Յուրի Բոյկոյի օգտին է քվեարկել ընտրողների 11.53%-ը:
Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1.18%-ը: