20:42 02.04.2019
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը։ Նա զոհվեց ապրիլի 2-ին Ջաբրայիլի բարձունքում։ Այսօր Գյումրիում, նրա տան մոտ կառուցված հուշարձանին ծաղիկներ են խոնարհել։ Փոխգնդապետն իր 5 զինվորների հետ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի դեմ մարտեր էր մղել ու մարտական գործողությունների ժամանակ զոհվել նրանց հետ:
Ալիկը 10 տարուց ավելի ընտանիքի հետ ապրում էր Արցախում: Նա միշտ ասել է, որ Արցախն իր տունն է, ու առանց իր գործի ու Ջաբրայիլի նա իր կյանքն անիմաստ էր համարում: Զինակից ընկերներների խոսքերով՝ Ալիկը հակառակորդի սարսափն էր, դրա համար էլ նրան թշնամիները «Մառոզ Ալիկ» էին ասում: Փոխգնդապետի ընտանիքի անդամներն այսօր հիշատակի արարողությանը ներկա չէին, նրանք մեկնել էին Արցախ: Փոխգնդապետի եղբոր ընտանիքում փոքրիկ Ալիկն է մեծանում։ 1 տարեկան 9 ամսական փոքրիկը ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված հորեղբորը շատ նմանություններ ունի։ Ալիկի մայրն է ասում, որ փոքրիկ Ալիկը շարժումներով ու պարելով շատ է նման իր անվանակցին։ Նա ոչ թե փոխգնդապետի, այլ գնդապետի ուսադիրներ է կրում։
15:49 18.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...