Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ

20:30 02.04.2019

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաստաթղթում նշված է. «Ուղիղ երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրված հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողություններ։ Ադրբեջանական զինված ուժերը ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական օդուժի կիրառմամբ հրետակոծման են ենթարկել ոչ միայն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Միայն չորս օր անց՝ 2016 թ. ապրիլի 5-ին, զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանը ստիպված էր ռազմական գործողությունների դադարեցում խնդրել Ռուսաստանի միջնորդությամբ։

Հարձակողական գործողությունների ծավալն ու ինտենսիվությունը, օգտագործված զինտեխնիկայի և կենդանի ուժի քանակը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները վկայում են, որ ապրիլյան իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան նախօրոք ծրագրված ռազմական ագրեսիա։ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում զավթել Արցախի ողջ տարածքը՝ փորձելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով, որը, սակայն չհաջողվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։

Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ուղեկցվում էին միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով և պատերազմական հանցագործություններով։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվել՝ միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին և ատյաններին իրազեկելու իրագործված ոճրագործությունների մասին։ Համոզված լինելով, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Ռազմական գործողությունների ավարտից հետո անցել է երեք տարի, սակայն դեռ արդիական է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապահովելու 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումը։ Անհրաժեշտ է նաև ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ, և հատկապես ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով։

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է, որ Ադրբեջանի կողմից հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP