Հակառակորդի 3 տանկ խոցած տանկիստ Տիգրան Աբգարյանի անկատար երազանքներն ու ցանկությունները 3 տարից անց իրականություն է դարձնում եղբայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Հակառակորդի 3 տանկ խոցած տանկիստ Տիգրան Աբգարյանի անկատար երազանքներն ու ցանկությունները 3 տարից անց իրականություն է դարձնում եղբայրը

11:47 03.04.2019

Սա այն բակն է, որտեղ անցել է տանկիստ Տիգրան Աբգարյանի մանկությունը: Ամեն բան նույնն է, ինչ եղել է երեք տարի առաջ, միայն թե բակի այն հատվածում, որտեղ Տիգրանի ու ընկերների հավաքատեղի է եղել, տարածքն այժմ այլ նպատակի է ծառայում:
Թաղամասի փոքրերն էլ գիտեն, որ բակի այդ հատվածում հավաքվել ու խաղեր կազմակերպել չեն կարող: Այդտեղ Տիգրանի եղբայրը պահեստավորում է տարբեր մարզերից հավաքած անվադողերը, որոնք դիրքերում են պետք` սահմանային անվտանգությունն ապահովելու համար: Այս ձեռնարկը մտահղացավ, երբ երկու տարի առաջ եղավ տանկիստ եղբոր զորամասում: Ուղղակի այն, ինչ առաջնահերթ էր անհրաժեշտ դիրքերը պահողներին, սկսեց դրանով էլ զբաղվել:
Անվադողերի առաջին խմբաքանակը հասավ Տիգրան Աբգարյանի ծառայած զորամաս։ Հետագայում արդեն Ժորայի ձեռնարկած գործին միացան իր ու Տիգրանի ընկերները։ Կարճ ժամանակ անց սա դարձավ բոլորի պարտականությունը, անվադողերի քանակը շատացավ ու հիմա անվադողերով բեռնված մեքենաները հաճախակի հասնում են Արցախի, Նախիջևանի ու Տավուշի սահմաններ:
Ժորան շատ չի խոսում այն գործերի մասին, որոնք հայրենիքի պաշտպան զինվորների համար է անում, միայն ասում է, որ եթե Տիգրանը լիներ, նույն կերպ կվարվեր: Տիգրանը նպատակ ուներ ծառայությունից հետո էլ հայրենիքի պաշտպանությանը նվիրվել: Ծառայության անցնելու հենց առաջին օրը Տիգրանն իր որոշման մասին հայտնել է հրամանատարությանը: Տանկիստ դառնալու երազանք ուներ: Իսկ զորավարժությունների ընթացքում մարտավարական տեխնիկան ավելի էր հմտացրել։
Նոր ծրագրեր, նոր նախաձեռնություններ ունի Ժորան, որոնք միայն ու միայն Տիգրանի չիրականացած նպատակների հետ են կապվում: Մեկի մասին արդեն խոսում է, հիմնելու է մարտական պատրաստվածության ակումբ, որտեղ ռազմական  դաստիարակություն կստանան անկախ տարիքից ու սեռից: Արցախի ու Հայաստանի զորամասեր Ժորայի այցելությունները չեն դադարի: Ամեն անգամ վերադառնալիս նոր նախաձեռնությունների մասին  է մտածում, որոնք երկու հայկական  hանրապետությունների պաշտպանության ոլորտի համագործակցությանն են ուղղված:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

10:14 04.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

10:10 04.05.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:59 04.05.2025

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»:   ...

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

BACK_TO_TOP