19:30 03.04.2019
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն այն կարծիքին է, որ այն քայլերը, որոնք պաշտպանական գերատեսչությունը իրականացնում է սպառնալիքները հակակշռելու և նոր մարտահրավերներին դիմակայելու համար, ճիշտ տրամաբանության մեջ են: Այս մասին նա ասել է «Հեռանկար»-ի տաղավարում:
Ըստ նրա՝ 3 տարի առաջվա իրավիճակը չունենալու համար այսօր ՊՆ-ն գիտի՝ ինչ ուղղությամբ է շարժվում:
«Այս պահին կարծում եմ, որ ունենք ամեն ինչ` դիմակայելու նոր ոտնձգության»,- ասել է նա:
Արամ Աբրահամյանի հարցին, թե արդյոք զինվորը չպետք է ունենա անսահմանափակ պաշար «մինչև վերջին փամփուշտը» չկռվելու համար, պատասխանում է.
«Առաջնագծում զինվորները չեն կարող ունենալ անսահմանափակ քանակության փամփուշտներ, առաջնագիծն ունի փամփուշտների պաշար, որը նախատեսված է: Ապրիլյանի իրադարձություններին միանշանակ գնահատական չի կարելի տալ, հստակ վերլուծություններ՝ ո՞րն է մեր բացթողումը, ո՞րն է լինելու փոփոխությունները, որ բերեն ավելի մարտունակ վիճակի: Մինչև վերջին փամփուշտը կռվելը խոսում է զինվորների բարձր պատրաստակամության մասին, դիրքեր ունեին, որտեղ կարող էին թողնել ու գնալ, բայց կյանքի գնով պահեցին»:
Նա պատմել է օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության` Արցախ կատարած այցի մասին, որի ընթացքում իրենց հանձնաժողովի անդամները եղել են առաջնագծում: Տեսնելով իրավիճակը՝ նա վստահեցրել է, որ մենք ունենք գործողությունների պլան ու աշխատանքներ, որոնք պիտի կատարվեն:
«Գոնե այն ուղղության վրա, որտեղ որ մենք էինք, հրամանատարից կենտրոնական ուղղությամբ հակառակորդը տասնյակ հազարավոր արկեր էր օգտագործել, բայց հրամանատարը հպարտությամբ ասում էր, որ երկու վիրավոր ենք ունեցել: Այսինքն՝ միանշանակ է, չենք կարող ասել, որ պատրաստ չէինք, բայց չենք կարող չասել, որ բացեր ունեինք, սահմանի երկայնքով դիտարկում ենք իրականացնում, Ապրիլյանին չունեինք, այսօր բավական խորությամբ տեսնում ենք շարժը»,- ասել է նա:
Բացեր կան նաև օրենսդրական դաշտում, անդրադառնալով հարցին, նշել է պատգամավորը: Դա ոչ միայն օրենքի փոփոխությունների, այլև հասարակության իրազեկմանն է վերաբերում: Հասարակության մեջ յուրաքանչյուրը պետք է ունենա ուղեցույց նման իրավիճակներում վարվելու համար:
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...