Առափիի սողանքային գոտում ակտիվություն է նկատվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Առափիի սողանքային գոտում ակտիվություն է նկատվում

23:52 03.04.2019

Առափիում սողանքների ակտիվացում է նկատվում: Վերջին դեպքը, երբ սողանքի հետևանքով բնակելի տներից մեկը տուժեց, անցած տարվա աշնանն էր: Ընդհանուր առմամբ, Առափիի սողանքային գոտում 146 տուն է գտնվում: 2 տարի առաջ պետական համաֆինանսավորման գումարները Առափիում այլ նպատակի օգտագործվեցին: Ճապոնական կառավարության հետ համատեղ ջրահեռացման համակարգ անցկացվեց ու սողանքի շարժը չափող սարքեր տեղադրվեցին: Հիմա փրկարարական վարչությունը նորից դիտարկումներ է կատարում, թե սարքերի տվյալներն ինչ տեղաշարժի մասին են խոսում և, ըստ այդմ, տարածքի տներին ինչ վտանգ է սպառնում:

Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի մեծ էկրաններից մեկի վրա անընդհատ փոփոխվող  թվերն ու գրաֆիկները շատ կարևոր տվյալներ են ամբողջ Առափի գյուղի համար: Թվային տվյալներով արտահայտված է այն շարժը, որ գյուղում գրանցում է սողանքային գոտին: Ամենօրյա դիտարկումները, ըստ մասնագետների, փաստում են, որ Առափիի սողանքային գոտում քիչ, բայց շարժ կա: Այդ շարժին նպաստողը այն գրունտներն են, որոնց վրա կառուցված է գյուղը:

«Գրունտային շերտերում գտնվող կավի քանակությունն է, կավը ստեղծում է սահք, հնարավորություն է տալիս հողային շերտին սահելու: Առափիում կավի քանակությունը բավականին մեծ է, որն արդեն իսկ ապահովում է սահքը: Սահքի համար պետք է նաև խոնավություն, իսկ Առափիում ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր է: Սողանքային հատվածը կայուն է, լուրջ տեղաշարժեր չկան»,-  SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Հովսեփյանը:

Տվյալներ ճգնաժամային կառավարման կենտրոնին հաղորդում են գյուղում տեղադրված ճապոնական սարքերը: Դրանք չափում են գրունտների սահքը, նաև տեղումները: Անձրևներն առայժմ քիչ են, բայց գրունտային ջրերն են շատ: Ճապոնացի մասնագետները Առափիում ջրամբար են կառուցել, որտեղ հավաքվում են գյուղից դրենաժային համակարգի միջոցով դուրս հանվող ստորգետնյա ջրերը:

 

Սողանքի քիչ ակտիվացումն էլ տարածքի արդեն վթարային դարձած տների վրա է ազդում: Օրինակը Մարտիրոսյանների տունն է: Գյուղում ամենաառաջինը այս տան բակն է կանաչում: Սողանքային սարի հարևանությամբ է, խոնավությունն էլ շատ:

 

«Այս տարածքի ընտանիքները ժամանակին, երբ ուսումնասիրություններ էին կատարվում, չփոխհատուցվեցին, որովհետև վթարայնության աստիճանը երրորդ կարգի գնահատվեց: Սողանքներ էլի կան, տներ կան, որտեղ շարունակվում են ճաքերը»,-SHANTNEWS.am-ին ասել է Առափիի գյուղապետի տեղակալ Ավետիք Պոլեյանը:

Առափիում վերջին 11 տարիների ընթացքում բնակարանային փոխհատուցման միակ դեպքն անցած տարի էր, երբ սողանքի հետևանքով խիստ վթարային ճանաչված տանն ապրող ընտանիքը գումարային փոխհատուցում ստացավ նոր բնակարան գնելու համար: Սա մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրով էր: Հիմա Առափին սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հայտ է ներկայացրել: Այն նորից գյուղում ջրահեռացման համակարգի կառուցմանն է վերաբերում:       

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP