13:16 04.04.2019
Ախուրյանում կոշտ կենսավառելիքի արտադրության ծրագիրը ձգձգվում է արդեն մեկ ու կես տարի։ Նոր վառելիքը ստացվելու է սովորական ծղոտից, ծառերի տերևներից ու ոչ պիտանի այլ կենսաթափոններից։ Ավելի քան 50 մլն դրամ արժեքով ծրագրի գումարի մեծ մասը հատկացնելու է միջազգային կազմակերպությունը, իսկ 10 մլն դրամը լինելու է համայնքային բյուջեի ներդրումը։ Արտադրամասի կառուցման ժամկետները խախտվել են համայնքային ներդրումը չապահովելու պատճառով, որով պայմանավորված էլ ծրագրի պատասխանատուներն արտադրությունն այլ համայնք կամ այլ մարզ տեղափոխելու հարցն են քննարկել։
Կենսավառելիքի նորաստեղծ արտադրամասն աշխատեցնելը ծրագրված էր դեռ անցած տարվանից, ծառերի տերևները պահեստավորել էին, որպեսզի արտադրությունն սկսելիս հումքի խնդիր չունենային: Բայց գործը տարի ու կես է` արտադրական պրոցեսին չի հասնում: Ախուրյանի բյուջեից համաֆինանսավորում չի եղել: Ծրագրի պատասխանատուներն ասում են, որ գումարների փոխանցումն ուշացնելու մեղավորը համայնքի ղեկավարն է: Ծրագրի ղեկավար Գևորգ Պետրոսյանի խոսքերով, խնդիրը համայնքային բյուջեում գումար չլինելը չէ, քանի որ Ախուրյան խոշորացված համայնքի բյուջեն 420-430 մլն դրամ է, իսկ ծրագրի համաֆինանսավորումն` ընդամենը 10 մլն դրամ:
Ախուրյանի «Համայնքային զարգացման կենտրոն» հիմնադրամի նախագահ Սամվել Սաֆարյանի խոսքերով էլ, համայնքապետը շարունակ պատճառաբանել է, թե նախագիծ-նախահաշիվն այսօր կկազմվի, վաղը կկազմվի, ու այդպես գումարի փոխանցումը ձգձգել է ամիսներ:
Համայնքապետը նաև չի թաքցրել, որ դեմ է տեղական բյուջեից գումար հատկացնելուն` հետևյալ պատճառաբանությամբ, որ արտադրության համար ընտրված տարածքը համայնքապետարանի հաշվեկշռում չէ, ու վարձակալել են Ախուրյանի հիվանդանոցին պատկանող շինությունները, որոնք հիվանդանոցի նախկին ավտոտնակներն են եղել: Արծրուն Իգիթյանը նաև կասկածներ ունի հիմնադրամի կառավարման հարցում: Նշենք, որ հիմնադրամի 15 հոգանոց կազմում կան ավագանու անդամներ ու խոշորացված համայնքներից ներկայացուցիչներ, նաև համայնքապետարանն է` ի դեմս համայնքապետի: Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն ընդունեց, որ անհամաձայնություններ եղել են ծրագրի պատասխանատուների հետ, բայց խնդիրները, ըստ նրա, արդեն հարթվել են:
Հարկ է նշել, որ ծրագրի համաֆինանսավորումն ուշացել է նաև այդ մասին ավագանու կայացրած որոշումից հետո: Կոշտ կենսավառելիքի արտադրությունը նաև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մաս է կազմում: Ծրագրի ժամկետը մեկ անգամ արդեն երկարացվել է ու սահմանված նոր ժամկետում, որն այս տարվա սեպտեմբերն է, աշխատանքները պարտադիր պետք է ավարտվեն: Ձգձգումները կարող են պատճառ դառնալ կենսավառելիքի արտադրության ծրագիրն Ախուրյանից այլ համայնք կամ թեկուզ այլ մարզ տեղափոխելու համար: Ծրագրի պատասխանատուներն իրենց մտահոգությունը հայտնել են նաև Շիրակի մարզպետին, որից հետո եղել են հանդիպումներ համայնքապետի հետ: Համայնքապետարանի միջոցներով պետք է արտադրական շինությունը վերանորոգվի, տանիքը փոխվի, ներքին հարդարում կատարվի, հումքի կուտակման համար տարածքներ կառուցվեն: Համայնքի ղեկավարն այժմ խոստացել է 10 մլն դրամ ներդրում ապահովել, բայց ոչ միանգամից: Իսկ մինչև սեպտեմբեր ոչ միայն շենքային նորոգումների, այլև բրիկետների արտադրության սարքավորումների ներկրման հարցն է լուծվելու: Հիմնադրամի ղեկավարն ասում է, մինչև սեպտեմբեր կհասցնեն, եթե համաֆինանսավորումը չուշանա: Համոզված են, որ բրիկետների արտադրությամբ Հայաստանում կնվազեն անտառահատումները: Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականն անտառային տարածքները 12,5 տոկոսից հասցնել 20,5 տոկոսի:
Բրիկետները կարող են այլընտրանքային վառելիք դառնալ փայտին: Կենսավառելիքի նոր արտադրամասում վառելիքի են վերածելու այն, ինչը պիտանի չէ ու բնության մեջ հենց այնպես ոչնչանում է:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...