14:26 04.04.2019
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»: Զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը ներկայացրեց, որ անհրաժեշտություն է առաջացել որոշ ճանապարհների շինարարության համար լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանում ճանապարհների շինարարության խնդրին, ասաց՝ նախորդ տարվա փորձից ելնելով.
«Մենք այս դահլիճում քանի անգամ քննարկել ենք ճանապարհաշինության որակի բարձրացման հետ կապված հարցերը, այդ թվում՝ խիստ խոսել ենք, որ մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհը, բայց մենք ինչ ենք տեսնում՝ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնց կապալառուները մեր հայտարարված մրցույթներում հաղթել են, իրականացրել են անորակ աշխատանք: Ովքե՞ր են իրականացնում. առնվազն դեպքեր կան, երբ դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք՝ իրենց հին սովորությունների համաձայն, ժամանակին չգիտեմ ինչպես ընկերություններ են սեփականաշնորհել, նոր պայմաններում իրենց մտքով անցնում է, որ կարող են անորակ ճանապարհ կառուցել, ու անցնի-գնա»:
Նա մասնավորեցրեց՝ խոսքը Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին է: Փաշինյանն ասաց, որ այդ աշխատանքի ավարտը հայտարարվել էր անցյալ տարի, բայց իրենք չեն ընդունել այդ աշխատանքները՝ դրանց բացարձակ անորակ լինելու պատճառով: Տրանսպորտի նախարարությունը պարտավորեցրել է, որ այդ աշխատանքները սկսեն, սակայն արդյունքը վարչապետին չի բավարարել:
«Այդ մարդկանց պատճառով կորցրել ենք ժամանակ, որ ամենաթանկն է, ռեսուրսներ, այն ճանապարհը, որ պետք է արդեն նորոգված ունենայինք, այս տարի ձմեռվանից մարդիկ ահազանգում էին, ասում՝ այդ ճանապարհը, որ մի քանի ամիս առաջ սարքել եք, սկսում է քանդվել: Սա վարկաբեկիչ լուր է բոլորիս համար: Մենք այստեղ պետք է նայենք, չնայած ասում են՝ պայմանագրային պարտավորություն է, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն չկա, բայց ես բավարարված չեմ դրանով: Այդ մարդիկ պետք է պատժվեն, դրանք սերմացու գողացող մկան տրամաբանությամբ առաջնորդվող մարդիկ են, բավարար չէ այն, որ նորից պետք է աշխատեն: Մեր արձագանքը, մեր հակահարվածը պետք է զգան»,- ասաց նա՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվելով, թե դրա համար ի՞նչ լծակներ ունեն:
Փաշինյանն ընդգծեց՝ այս պարագայում կարող են ամեն տարի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել, 6 ամիս հետո պարզվի՝ չեն արել, հետո նորից սկսեն աշխատել ու առաջիկա 5 տարում ճանապարհն այդպես էլ չկառուցվի:
Դավթյանն արձագանքեց, որ պետք է նայել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսել, նշեց՝ որպես կանոն դրանք նախատեսում են ընկալելի պատժի գործոնը, տույժ-տուգանքներ են նախատեսում ժամկետների և այլնի հետ կապված, սակայն քրգործի հասնելու համար թերությունների բովանդակությունն ու ծավալը պետք է ուսումնասիրել, հնարավոր է՝ հանցակազմ պարունակող արարքներ լինեն:
«Ես տպավորություն ունեմ, որ այդ մարդիկ հենց կառուցելու պահին իմացել են՝ ինչ են կառուցում, դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել»,- ասաց Փաշինյանը:
Բադալյանը հայտնեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ իրենք իրենց ուսումնասիրություններն իրականացրել են, կապալառուին տեղեկացրել են, որ վերին շերտի աշխատանքները չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին, կապալառուն տեղյակ է եղել այդ մասին, որից հետո եղանակային պայմանները թույլ չէին տալիս այդ աշխատանքը շտկել, և հիմա ժամկետ է սահմանված հունիսը: Փոխնախարարը նշեց՝ եթե կապալառուն շտկում է թերությունը, արդյունքում ճանապարհի որակը համապատասխանում է նախատեսված չափորոշիչներին, ապա ընդունում են, հակառակ դեպքում կա ժամանակահատված, երբ տույժ-տուգանք է ներկայացվում, եթե աշխատանքը դարձյալ չի արվում, կապալառուն սև ցուցակում է հայտնվում, նոր մրցույթ են իրականացնում:
«Պետությունն այստեղ որևէ ֆինանսական կորուստ չի կրել և չի կրի: Այն հատվածներում, որտեղ թերություններն արձանագրվել են ամռանը կամ աշնան սկզբում, այդ թերությունները վերացվել են, կան ևս երկու ճանապարհահատվածներ, որոնք նմանատիպ խնդիր ունեն, առաջիկայում դրանք էլ կշտկվեն կապալառուի կողմից»,- ասաց նա:
Վարչապետը շեշտեց, որ պետք է բացառել անորակ ճանապարհաշինարարությունը, և այստեղ անձնական պատասխանատվություն են կրում նախարարը, համակարգող փոխնախարարը՝ դա ապահովելու համար: Կառավարության ղեկավարը չհամաձայնեց, որ պետությունը ֆինանսական կորուստներ չի կրել:
«Մենք պետբյուջեից միջոց ենք հատկացրել, որ ճանապարհը բերվեր նորմալ վիճակի: Ես վարչապետ ընտրվելուց հետո՝ մի քանի օր անց, այց եմ ունեցել Թբիլիսի, որտեղ տուրիստական բիզնեսի ներկայացուցիչներն ասում էին՝ չենք կարողանում Հայաստան տուրիստ բերել, քանի որ ճանապարհն այդ վիճակում է, ու քանի որ ճանապարհը դեռ այդ վիճակում է, մենք լուրջ վնաս ենք կրում: Անկեղծ ասած, իմ ցանկությունը կլինի, որ այդ վնասը հասցրած մարդիկ կրեն կոնկրետ քրեական պատասխանատվություն և հայտնվեն բանտում, քանի որ այս երևույթները մեզ համար անհանդուրժելի են»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ այս տարի պլանավորում են ռեկորդային թվով ճանապարհներ կառուցել, և նման խնդիրներից խուսափելու համար, եթե պետք է, անգամ օրենսդրություն պիտի փոխեն, որ իրենց մեխանիզմներն ավելի ուժեղ լինեն:
«Եկեք՝ չթաքցնենք էլի, ճանապարհները ՀՀ-ում երկար տարիներ եղել են փող ուտելու թիվ 1 տեղը, ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք նրանց ախորժակը պետք է կտրուկ փակենք, այդ թվում նաև «բալանդ»-ով: Ասում են՝ կներեք, կանենք. ներողությունով հարցը չի լուծվում»,- ասաց Փաշինյանը:
Նա խնդրեց՝ այս հարցը դատախազության ուսումնասիրությանը հանձնել, նշեց՝ չի կարծում, որ ՏԿՏՏ նախարարությունն այն կառույցն է, որը պետք է իրավական գնահատական տա այս իրավիճակին: Փաշինյանը նաև ասաց՝ եթե պարզվի, որ չկան քրեաիրավական հարաբերություններ, ապա քաղաքական խնդիր է առաջանում, կմտածենք՝ ինչ փոխել օրենսդրության մեջ, որ նման հարցի առաջ չկանգնեն:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...