16:15 04.04.2019
Վանդալիզմ Ախալքալաքի հայկական վանքում կամ ինչպես այլ կերպ կոչում են՝ Ճգնավորի եկեղեցում: Հնագույն վանքում այսօր լուսաբացին անհայտ անձինք պատառոտել են եկեղեցական գրքույկները, օրացույցներ, գիպսե սրբաքանդակներ: Եկեղեցում կատարված վանդալիզմի ակտն առավոտյան բացահայտել են Խուլմուգո գյուղից վանք ուխտագնացություն կատարած երիտասարդները, ովքեր տարակուսել են տեսածից:
«Առավոտյան, երբ եկանք վանք, տեսանք` ամեն ինչ կոտրտված ու ցաքուցրիվ էր եղած: Անհայտ մարդիկ մտել են մատուռ, ջարդել, փչացրել են սրբապատկերները: Վանքը մեր սրբությունն է, մարդիկ այստեղ գալիս են ուխտագնացության, մոմեր են վառում, թողնում են սրբապատկերներ: Անհայտ մարդիկ պղծել են մեր սրբությունը: Չգիտենք` ինչ պիտի անենք»,- տեղական Jnews կայքին տված հարցազրույցում հայտարարել էր տեսածից տարակուսած երիտասարդներից մեկը:
Տեղի բնակչությունն իշխանություններից պահանջում է հետաքննել վանդալիզմի փաստը: Նրանք հայտարարում են, որ ցնցված են տեղի ունեցածից, քանի որ տարածաշրջանում կրոնական մոտիվներով երբեք սկանդալ չի եղել: Տեղաբնակների հայտարարությամբ, եթե այս գործը քննության չդրվի, իրավիճակը տարածաշրջանում կարող է սրվել:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Մշակութային ժառանգության վնասում կամ ոչնչացում» հոդվածով, որը նախատեսում է տուգանք կամ պատիժ մինչև երկու տարի ժամկետով:
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...
19:46 18.06.2025
Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարարԻրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...
19:35 18.06.2025
Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...