Կոնստանտին Օրբելյանը հետագա քայլերի համար սպասում է վարչապետի պատասխանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Կոնստանտին Օրբելյանը հետագա քայլերի համար սպասում է վարչապետի պատասխանին

15:58 04.04.2019

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին հարցրել են, թե որո՞նք են լինելու նրա հետագա քայլերը։

«Ես հիմա տնօրեն չեմ, մենք դեռ կտեսնենք, վարչապետն ասել  է, որ կնայի այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է Նազենի Ղարիբյանն իրեն, ու եթե որևէ կետ սխալ լինի, քայլեր կձեռնարկի:Այնտեղ բոլոր 13 կետերը ոչ այնքան ճիշտ են: Այնպես որ, մենք կտեսնենք արձագանքը և հետո կմտածենք, թե մենք ինչպես ենք աշխատելու միասին, քանի որ շատ ծրագրեր կան առջևում, շատ լուրջ բանակցություններ եմ ես հիմա վարում, շաբաթ օրը Նյու Յորք եմ գնում, 2020 թվականին Խաչատուրյանի բալետի ֆեստիվալի կազմակերպման հարցերով, հիմա մենք «Անուշ» օպերայի նոր բեմադրություն ենք ծրագրում: Սփյուռքը ցանկանում է, որ մենք այդ օպերան ԱՄՆ տանենք, արձագանքներ կան նաև Ֆրանսիայից ու այլ երկրներից, այնպես որ, կտեսնենք»,- ասել է Օրբելյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ի վերջո ո՞վ է ղեկավարում թատրոնը՝ գեղարվեստական ղեկավա՞րը, թե՞ տնօրենը, Օրբելյանն ասել է.

«Ես կարծում եմ, որ թատրոնը պետք է ղեկավարի գեղարվեստական ղեկավարը, նա պետք է լինի թատրոնի գլխավոր մարդը, գեղարվեստական ղեկավարությանը պետք է ենթարկվի ամեն բան, տնօրենի կարգավիճակը զուտ նոմինալ է՝ ստորագրել փաստաթղթեր և այլն: Ի դեպ, այսօր մենք Նազենի Ղարիբյանից փաստաթուղթ ենք ստացել, ըստ որի՝ թատրոնին վերաբերող  բոլոր փաստաթղթերը պետք է լինեն ռուսերենով: Բոլոր ՊՈԱԿ-ները պետք է այդ ամենն ապահովեն ռուսերենով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP