Կենդանաբանական այգու սպիտակ վագրի լեյկոզի ախտորոշումն անգրագիտություն է. կենդանասերներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Կենդանաբանական այգու սպիտակ վագրի լեյկոզի ախտորոշումն անգրագիտություն է. կենդանասերներ

13:20 05.04.2019

Օրերս Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր տարածել, որ սպիտակ վագրի մոտ ախտորոշվել է լեյկոզ:

«Սոնոգրաֆիան ի հայտ բերեց, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց լեյկոզ:

Ախտորոշումից հետո կրկին հրավիրվեց օնլայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մեր գործընկերները իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված էր կենդանաբանական այգու տարածած հայտարարությունում:

https://www.facebook.com/yerevanzoo.am/posts/2554653614564357?__xts__[0]=68.ARDgjr-fMcxiTE6idbR-LUWR0i7Dug9LpqaWs4WjTjN6GDTWbatFf2jAMfiJ99pzC1cUTdlAqGizQvieQiEr3jVoLjIKLWOwvCacNsta08Ar8MH9yOif9TUzYnRFb8k_Q_w-NuUBKDDolMS8UGY2Fchja2pvAQ3xu7GxOCN-eWCAVULE9Cd8jM64NSgbZbvqhElFQX5Dn9mG1_EKe9EP3NgJ1nQOyEIMaPWo6hmszAKTLf93wVaGu1XSqVPyPTBYSnwWCRfsFjonbh36VsAnHozezvumoX-7E_akNPRRfTY_hlpDriPrwnADySRNjfuQmtHAPFLt87ynpt-MuN8MsHMVxg&__tn__=-R

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կենդանասերները նշում են, որն վագրին նման ախտորոշում տալն ակնհայտ անգրագիտություն է, քանի որ լեյկոզը կատվազգիների մոտ վիրուսային բնույթ կրող հիվանդություն է և ախտորոշումը չի կարող լինել մեկանգամյա անալիզով այն դեպքում, երբ Հայաստանում նման անալիզ իրականացնելն անհնարին է:

«Ոչ մի տեղեկություն չի տրվել, թե որտեղ է եղել այդ անալիզը և ինչ հիմունքներով են նման ախտորոշում տվել: Ախտորոշումը եղել է նրանով, որ կենդանու մոտ եղել է քթի արնահոսություն: Մինչդեռ քթի արնահոսությունը կատվազգիների մոտ զուգավորման շրջանում սովորական երևույթ է»,- ասել է Երևանի կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը:

Անասնաբույժը նշում է` ստացվում է կենդանաբանական այգում չկա մասնագետ, որը կկարողանա տարբերել լեյկոզը կենդանու սովորական սեռական ակտիվության շրջանից: Նա նշում է, որ սա վագրի հետ կապված երկրորդ առեղծվածային դեպքն է, առաջին դեպքն Ամուրյան վագրի հետ էր կապված, որի անկման վերաբերյալ ՍԱՊԾ լաբորատորիան եզրակացություն է տվել, թե կենդանին սատկել է կովի հիվանդությունից:

«Հիմա արդեն ունենք երկրորդ վագրի դեպքը ու շատ ցավալի է, քանի որ հազվագյուտ և թանկարժեք կենդանի է»,- ասել է Անուշ Ռաֆայելյանը:

Կենդանաբանական այգին իր հայտարարության մեջ գրել է նաև, որ կենդանու ծագումն անհայտ է և տարիքը հստակ չէ: Մինչդեռ Անուշ Ռաֆայելյանը նշում է, որ այդ վագրին բերել են Բելգիայից 2009 թվականին: Այն ժամանակ վագրը եղել է 1 տարեկան, այսինքն` հիմա 11 տարեկան է:

Անուշ Ռաֆայելյանը նաև հավելեց, որ եթե իրականում դա լեյկոզ է, ապա մեր հանրապետությունում ունենք խնդիր, քանի որ եթե կատուն վարակվել է լեյկոզով, ապա այստեղ համաճարակ կարող է հասունանալ:

«Ինչո՞ւ միջոցառումներ չեն ձեռնարկվում և մնացած կատվազգիները չեն ստուգվում: Ինչո՞ւ պաշտոնապես չի հայտարարվում վիրուսի հայտնաբերման մասին»,- հարցադրումներ է արել անասնաբույժը:

Երևանի կենդանաբանական այգու ակվատերարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանն է այլ ամենին հավելեց, որ տեղեկացել է, որ այգում բազմաթիվ սողուններ են սատկել և դրանց մասին ընդհանրապես չեն բարձրաձայնում:

«Ես մի քանի օր առաջ եմ իմացել, որ շառաչող հազվագյուտ բոժոժավոր օձն է սատկել, իգուանայի էգն է սատկել: Ոչ մի պարզաբանում չկա, թե ինչու են սատկել»,- շեշտել է Կարեն Մարտիրոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:18 03.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

BACK_TO_TOP