Լեռնավանի դպրոցի տնօրենը մարզպետի որոշմամբ «խիստ նկատողություն» է ստացել․ ավելի վաղ նրա նկատմամբ քրգործ էր հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Լեռնավանի դպրոցի տնօրենը մարզպետի որոշմամբ «խիստ նկատողություն» է ստացել․ ավելի վաղ նրա նկատմամբ քրգործ էր հարուցվել

20:29 06.04.2019

2019թ․ մարտի 22-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տեղեկացրել է, որ Լեռնավանի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ «խիստ նկատողություն»։ Այս մասին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

Այս որոշումը մարզպետը կայացրել է դպրոցի աշխատակիցների բողոքի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելուց հետո, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր Լեռնավանի դպրոցի աշխատակիցներ Ն․ Գ․-ի և Գ․ Գ․-ի իրավունքների պաշտպանությունն ու նրանց նկատմամբ տնօրեն Պ․ Վարդանյանի անօրինական հետապնդումների հարցով դիմել մարզպետին։

Աշխատակիցների փոխանցմամբ՝ տնօրենի հետապնդումներն սկսվել էին 2018թ․ մայիսին բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։ Նրանց միջև հարաբերություններն ավելի էին սրվել այն բանից հետո, երբ աշխատակիցները իրենց իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, և Կազմակերպության փաստաբան Ա․ Զալյանը հարցմամբ նրանց գործի վերաբերյալ փաստաթղթեր էր պահանջել տնօրենից։

Հավելենք, որ Պ. Վարդանյանը ամիսներ շարունակ խուսափում էր ստանալ փաստաբանի հարցումները, և դրանց պատասխանել է միայն այդ հարցով վերադաս մարմիններին ուղղված բողոքներից հետո:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ՀՔԱՎ փաստաբան Ա․ Զալյանը դիմել էր 2019թ․ մարտի 7-ին։ Նա հայտնել էր Պ․ Վարդանյանի անօրինական գործողությունների մասին և պահանջել էր իրավական գնահատական տալ տնօրենի գործողություններին ու քննարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։

Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել տնօրենի անօրինական գործողությունների մասին դպրոցի աշխատակից Գ․ Գ․-ի՝ հանցագործության մասին հաղորդումը։ 2018թ. դեկտեմբերի 21-ին Ոստիկանության Սպիտակի բաժնում Պ․ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացումը կամ վատնումը՝ առանձնապես խոշոր չափերով):

2019թ․ մարտի 22-ի իր պատասխանում մարզպետ Ա․ Ղուկասյանը հայտնել է, որ դիմումում Պ․ Վարդանյանի ոչ օրինաչափ վարքագծի մասին փաստերին կանդրադառնան քրեական գործի ավարտից և դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

19:12 15.07.2025

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

Իսպանիայում 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը աննորմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ, ինչը գրեթե 1000%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել էր, որ 2025 թվականի հունիսը ամենատաքն էր Իսպանիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ամսվա […] ...

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

18:02 15.07.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...

BACK_TO_TOP