«Մենք անցել ենք ցեղասպանության սարսափի միջով, մենք գիտենք ցեղասպանության հետևանքները». Զոհրաբ Մնացականյանը՝ Ռուանդայի իր գործընկերոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

«Մենք անցել ենք ցեղասպանության սարսափի միջով, մենք գիտենք ցեղասպանության հետևանքները». Զոհրաբ Մնացականյանը՝ Ռուանդայի իր գործընկերոջը

22:36 06.04.2019

Ապրիլի 6-ին պաշտոնական այցով Կիգալիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ռիչարդ Սեզիբերայի հետ:

Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարարը հատկանշական համարեց, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցն իրականանում է Ռուանդայի ցեղասպանության ոգեկոչման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին զուգահեռ:

Զոհրաբ Մնացականյանը և Ռիչարդ Սեզիբերան համակարծիք էին, որ վերջին շրջանում արձանագրված շփումների և հանդիպումների դինամիկան վկայում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու կողմերի հանձնառության մասին:

Նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան կարևորեցին քաղաքական երկխոսության, փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ` երկուստեք ընդգծվեցին թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտները: Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր պատվիրակության կազմում տվյալ ոլորտներում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում տեղում քննարկումներ ծավալել թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանում կիրառվող լուծումների տեղայնացման հնարավորությունների շուրջ:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի և Ռուանդայի միջև առկա համագործակցությունը: Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վաղ կանխարգելման գործընթացում կարևորվեց իրազեկվածության բարձրացման դերը, այդ թվում՝ կրթության, թանգարանների և գիտական հաստատությունների միջև համագործակցության միջոցով: Նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան այս առումով ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ խթանելու Հայոց ցեղապսանության ինստիտուտ-թանգարանի և Ռուանդայի ցեղասպանության թանգարանի միջև համագործակցությունը:

Առանձնահատուկ կարևորելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդների միջև համերաշխության ձևավորումը՝ նախարար Մնացականյանը կարևորեց ցեղասպանության ժխտման դեմ պայքարը` որպես մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման գործուն միջոցի: «Մենք անցել ենք ցեղասպանության սարսափի միջով, մենք գիտենք ցեղասպանության հետևանքները: Մեր սկզբունքային դիրքորոշումն է մեկընդմիշտ ամրագել «այլևս երբեքը», որպեսզի որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչի միջով անցել են մեր ժողովուրդները»:

Շնորհակալություն հայտնելով Ռուանդայի ժողովրդի համար կարևոր այս ոգեկոչմանը ներկա լինելու համար՝ Ռուանդային արտաքին գործերի և համագործակցության նախարար Սեզիբերան ներկայացրեց հաշտեցման գործընթացի Ռուանդայի փորձը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

17:54 15.07.2025

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

17:49 15.07.2025

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

17:42 15.07.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...

BACK_TO_TOP