ՇՊՀ նախկին ռեկտորը լքել է ՀՀԿ-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

ՇՊՀ նախկին ռեկտորը լքել է ՀՀԿ-ն

14:54 07.04.2019

Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության
խորհրդի նախագահը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն է հրապարակել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հետ զրույցում Սահակ Մինասյանը հաստատել է այս հայտարարությունը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ

Հայտարարում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից` դադարեցնելով իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Առաջիկայում ծավալելու եմ մասնավոր ստեղծարար գործունեություն»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սահակ Մինասյանը 1996թ.-ից աշխատել է Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ, իսկ  արդեն 2000թ.-ից մինչև 2017 թվականը եղել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում։ ՀՀԿ անդամ էր 2007թ.-ից: 2012 թվականին ընտրվել էր ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Սահակ Մինասյանը 2017 թվականին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը թողել էր ու նշանակվել Շիրակի պետական համալսարանի ռեկտոր: Շուրջ մեկ տարի ղեկավարելով բուհը՝ 2018 թվականին հրաժարականի դիմում էր գրել, քանի որ բուհում պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները մի քանի ամիս շարունակ պահանջում էին նրա  հրաժարականը:

Սահակ Միասյանն իր պաշտոնավարման մի քանի ամսիների ընթացքում աշխատանքից ազատել էր երկու դասախոսի ՝ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, կարճ ժամանակ անց նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին: Սա էլ առիթ էր հանդիսացել բուհում Սահակ Մինասյանի հրաժարականը պահանջելու համար: Նշենք նաև, որ բուհի աշխատանքից ազատված երկու դասախոսները դատական գործ էին հարուցել Սահակ Միանսյանի դեմ, պահանջում էին չեղարկել իրենց աշխատանքից ազատման որոշումը, դատական գործը լուծվել էր երկու դասախոսների օգտին: Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն էլ իր հերթին է դատարան դիմել՝ մեղադրելով, որ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան գրառումներով վարկաբեկել է իրեն: Սահակ Մինասյանը պահանջում է այն կայքերով, որտեղ հայտնվել են Գագիկ Համբարյանի գրառումները, ներողություն խնդրել և որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 1 միլիոն դրամ:

Թե ինչ պատճառով է 12 տարի ՀՀԿ անդամ լինելուց հետո լքում կուսակցությունը, այս մասին Սահակ Մինասյանը SHANTNEWS.am-ի թղթակցին մանրամասներ չներկայացրեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

11:21 03.07.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

11:10 03.07.2025

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

Իրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

11:02 03.07.2025

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Չորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգի Գլոսթեր շրջանում վթարի է ենթարկվել միաշարժիչ փոքր ինքնաթիռ, որի մեջ եղել է առնվազն 14 մարդ, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել: Վթարը տեղի է ունեցել Ուիլյամսթաուն օդանավակայանի մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին: ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

10:54 03.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական ակումբի

«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։ ...

Չինաստանն ու ԵՄ-ն պետք է օգնեն խաղաղ ճանապարհով լուծել միջազգային վեճերը․ Վան Յի

10:45 03.07.2025

Չինաստանն ու ԵՄ-ն պետք է օգնեն խաղաղ ճանապարհով լուծել միջազգային վեճերը․ Վան Յի

Չինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային անհամաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ խնդիրները, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, պահպանենք միջազգային կանոնները և միջազգային կարգը, խթանենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրներ», – Վան Յիի խոսքերն է […] ...

Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթանակից հետո նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին

10:36 03.07.2025

Գյումրեցի Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթանակից հետո նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին

Գյումրեցի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին։ Մենամարտի 9-րդ ռաունդում 32-ամյա Բաչկովը ուժեղ հարվածով տապալել է մրցակցին ու նվաճել IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։ Մենամարտը կայացել է մինչև 63,5 կգ քաշային կարգում։ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 […] ...

BACK_TO_TOP