12:01 08.04.2019
Կիբերհանցագործները վերջին ժամանակներս ավելի հաճախ են օգտագործում աշխարհում և Հայաստանում սիրված սերիալներն այն օգտատերերի սարքերը վարակելու համար, որոնք նախընտրում են դրանք անվճար ներբեռնել տորենտներից։ Ելնելով IMDB-ում և Rotten Tomatoes-ում ունեցած վարկանիշից՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընտրել է 31 սերիալ, որպեսզի պարզի, թե ինչ վնասաբեր ծրագրերի են բախվել դրանց հետ գործ ունեցած օգտատերերը։
«Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն է» (Game of Thrones), և դրա հետ կապված և օգտատերերին գրոհած վնասաբեր ծրագրերը 9 986-ն են։ Այդ վնասաբեր ծրագերը փորձել են օգտատերերին վարակել 120 000 անգամ։ Եվ դա միայն 2018 թվականին։ Վիճակագրությունը վերաբերում է միայն ընկերության պաշտպանական լուծումների օգտատերերին, այսինքն՝ աշխարհում գրոհների թիվը շատ ավելի մեծ է։ Գրոհի ենթարկած օգտատերերի և գրոհների քանակով երկրորդը «Քայլող մեռելներ» (The Walking Dead) սերիալն է։ Գրոհի ենթարկած օգտատերերի թվով երրորդը Arrow-ն, որն այդ ցուցանիշով հետ է մեկ երրորդով։ Սերիաների քողի տակ ավելի հաճախ տարածվում են լիարժեք վնասաբեր ծրագրեր՝ հատկապես, տրոյական։ Ըստ վիճակագրության, ամենից հաճախ հանդիպում է WinLNK տրոյացին, որը կարողանում է ներբեռնել այլ վնասաբեր ծրագրեր։ Օգտատերը, մեծ հավանականությամբ, կարող է նաև դառնալ, այսպես կոչված, not-a-virus-ի երկու տիպերից մեկի՝ կամ գովազդային հավելվածների (Adware), կամ էլ՝ ամեն տեսակ հավելյալ ծրագրերի ներբեռնիչի (Downloader) երջանիկ տերը։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը օգտատիրոջն առանձնապես մեծ ուրախություն չեն պարգևում, քանի որ առաջինը գովազդ է խցկելու ամենուրեք, որտեղ հնարավոր է, իսկ ներբեռնիչները, մեծ հավանականությամբ, պարզապես կլինեն միջանկյալ քայլ, քանի որ դրանք, հավանական է, կներբեռնեն նույն գովազդային ծրագրերը, կամ ավելի վնասակար մի բան։ Այս ապրիլ-մայիսը թեժ շրջան է լինելու սերիալների համար. սկզբում էկրաններին կբարձրանա «Գահերի խաղի» վերջին սեզոնը, այնուհետև՝ ժողովրդականություն վայելող «Վայրի Արևմուտքի աշխարհի» երրորդ սեզոնը, ու այդպես շարունակ։ Այսինքն՝ շատերն այս գարնանը կներբեռնեն և կդիտեն սերիալներ, և չարագործները, ամենից հավանական է, կկրկնապատկեն կամ կեռապատկեն հանրության կողմից սիրված հեռուստաշոուների քողի տակ վնասաբեր ծրագրերի տարածման ջանքերը։ Տոռենտների օգտագործման ժամանակ սարքը չվարակելու համար օգտատերը պետք է ուշադիր լինի ֆայլի չափի նկատմամբ։ Կարգին որակի սերիան երբեք չի կարող «կշռել» մի քանի գիգաբայթից պակաս։ Հարկ է չվստահել տարբեր տեսակի ներբեռնիչներին, LNK ընդլայնում ունեցող ֆայլ-հղումներին և տեսանյութերի ներբեռնման այլ միջանկյալ օղակներին։ Տեսաֆայլը երբեք չի ունենում EXE կամ MSI ընդլայնում։ Ինչ-որ բան ներբեռնելուց կամ դիտելուց առաջ օգտատիրոջը հարկ է ստուգել, թե արդյոք հենց պահանջված կայքում է հայտնվել. URL-հասցեում երբեք չպետք է լինեն տառասխալներ։ Խարդախները շատ են սիրում ստեղծել կայքերի վնասաբեր կրկնօրինակներ, որոնց հասցեն բնօրինակից տարբերվում է մեկ-երկու տառով։ Հարկ է օգտագործել հուսալի հակավիրուս, օրինակ, անվճար Kaspersky Free. Սերիալների և դրանց հետ կապված վնասաբեր ծրագրերի մասին մանրամասն հետազոտությունը կարելի է կարդալ Securelist-ում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...