21:50 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին: Հարցին՝ արդյո՞ք այդ օրը քննարկվեց այն «խաղաղության օրակարգ»-ը, որի մասին նա մշտապես խոսում է, Փաշինյանը նշեց, որ Ստեփանակերտի ամբողջ օրակարգը Վիեննայում քննարկվել է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյունավե՞տ էր արդյոք այդ հանդիպումը, ինչին վարչապետը պատասխանեց.
««Արդյունավետ» ասելով՝ մենք ի՞նչ էինք ակնկալում: Քանի դեռ ԼՂ հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ, եթե այդ տրամաբանությամբ նայենք, բայց համանախագահների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, և այդ տեքստի շուրջ բոլորս համաձայնել ենք: Կարելի է նաև այդպես մեկնաբանել, որ քանի հարցը չի կարգավորվել, արդյունավետ չէ»:
Դիտարկմանը, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունից հետո, թե «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևն է գործում այսուհետ, կան մեկնաբանություններ, որ Հայաստանը պատերազմ է ուզում, Փաշինյանը պատասխանեց, որ այդ թեմային բազմիցս անդրադարձել են:
«Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, մենք պատերազմից վախեցող չենք: Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, ապակառուցողական բան չկա: Ո՞վ է մտածում, որ եթե պատերազմ սկսվեց, Հայաստանը հանձնվելու է: Մենք ասում ենք՝ թիվ մեկ ջատագովն ենք, որ ԼՂ հարցը լուծվի բացառապես խաղաղ, բանակցային եղանակով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Եթե մենք խաղաղության օրակարգից խոսում ենք անընդհատ, թող ոչ ոք տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք: Ինչքան մենք վախենալու բան ունենք, էնքան ադրբեջանցիները, տարածաշրջանը, բոլորն ունեն: Պատերազմում փլավ չեն բաժանում, որևէ մեկը թող չմտածի, որ եթե մեր դեմ պատերազմ սկսեն, փլավը բաժանելու ենք բոլորին: Մենք պարտադրելու ենք խաղաղությունը, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու, ու դա մեր պատերազմը չի լինելու: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք պարտադրելու ենք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, թե ամեն բանակցային գործընթացից առաջ, հետո խոսում են պատերազմի մասին, մինչդեռ այսօր ուղերձը սա է՝ երբ խոսում են պատերազմի մասին, դրանով շեշտում են բանակցային գործընթացի կարևորությունը:
«Տեսեք, հիմա նույն հայտարարության մեջ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և երկու ԱԳ նախարարների՝ գրած է, որ կողմերը, հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվում են պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը: Սա մեր քաղաքական պայմանավորվածությունն է: Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այս քաղաքական պայմանավորվածությունը՝ ոչ: Էդպիսի հնարավորություն չկա, բայց եթե հանկարծ որևէ մեկը դրժի, դա չի նշանակում, թե մենք չենք պաշտպանվելու: Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի այդ պայմանավորվածությունը: Մենք շատ հստակ պայմանավորվել ենք և գրավոր դա արձանագրել ենք: Դա արձանագրված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությամբ և ստորագրությամբ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ պայմանավորվել են ոչ միայն ուժ չկիրառել, այլև ուժի կիրառման սպառնալիք չկիրառել, ապա ընդգծեց՝ ընդամենը ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ուժի կիրառման սպառնալիքը օգտագործում է որպես գործոն:
«Մենք ասում ենք՝ եկեք չօգտագործենք դա, եկեք խաղաղության օրակարգը ձևավորենք և աշխատենք այդ օրակարգի շուրջ, և պետք չէ խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը մեկնաբանել որպես թուլություն կամ վախ որևէ մեկից կամ որևէ բանի առաջ: Մենք վախ չունենք: Վիեննայի այդ հայտարարության տեքստին, այն, ինչ համանախագահների և ԱԳ նախարարների անունից հրապարակվել է, ես նախապես այդ տեքստը տեսել և համաձայնություն եմ տվել, ամեն բառը հաստատում եմ, դա եղել է կառուցողական, պոզիտիվ քննարկում, ես կարծում եմ, որ ՊՆ հայտարարությունն այդ տրամաբանությունից դուրս չէ: Եթե մեզնից ակնկալվում է կառուցողական լինել, մենք էլ ենք ակնկալում, եթե ակնկալվում է, որ մենք հաշվի առնենք, ես վերջին ասուլիսում ասացի, չէ՞, մեր խնդիրն է՝ լինել լսելի, և մենք պատրաստ ենք լսել մեր գործընկերներին: Այստեղ, առանց սեթևեթանքի, այնտեղ, որտեղ մեր գործընկերները կգնահատեն, որ մեր դիրքորոշումը չափազանց կոշտ է, կարող ենք ինչ-որ չափով ավելի ճկուն դարձնել՝ հանուն խաղաղության օրակարգը առաջ մղելու, բայց դա չի կարող միակողմանի լինել»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ինքը բանակցությունները սկսել է այն կետից, որտեղ թողել էր Սերժ Սարգսյանը, Փաշինյանն արձագանքեց՝ ճշտում մտցնելով:
«Ես այդ կետից չեմ սկսել, դա հաջորդ թյուրիմացությունն է: Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա շատ կարևոր նրբություն է»,- ասաց նա:
08:36 03.07.2025
Հրդեհ՝ Ամառանոցային փողոցում․ փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դիՀուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […] ...
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...