Հնարավոր է՝ բացվի մախինացիաների մեծ շղթա. Փաշինյանը՝ «Սպայկա»-ի գործի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Հնարավոր է՝ բացվի մախինացիաների մեծ շղթա. Փաշինյանը՝ «Սպայկա»-ի գործի մասին

11:28 09.04.2019

7 միլիարդ դրամը մի տարվա ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրացնել 10 տոկոսով, իսկ հենց այդքան հարկային չարաշահումներ են այս պահին հայտնի «Սպայկա» ընկերությունում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ աշխատավարձերը չեն բարձրանում, ըստ Փաշինյանի, քանի որ ոմանք հարկեր չեն վճարում։ Նա ասաց, որ հարկային չարաշահումներից հիմա այդքանն են հայտնի, իսկ մնացածը դեռ ավելի է մեծանալու՝ 14, 25, 30 միլիարդ դրամ։

«Հնարավոր է` բացվի մախինացիայի մի մե՜ծ շղթա, որը ենթադրաբար չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերևներից հովանավորության։ Հիմա ի՞նչ ենք ուզում։ Հիմա ում մոտենում ես, ասում է՝ ռեստորանս կփակեմ։ Այսինքն` ի՞նչ։ Դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ, թե ինչի՞ թոշակները ցածր են, աշխատավարձերը չեք բարձրացնում։ Որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարել, սպառնում են, որ կփակեն աշխատատեղերը։ Այսինքն` էս ժողովրդին գերի՞ են վերցրել»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ այդ մարդիկ իրենց վրա վերցրել են այլ մարդկանց ճակատագիրը որոշելու մանդատ, բայց նրանք չունեն այդ մանդատը, «թո՛ղ հանգիստ նստեն տեղները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

11:50 04.05.2025

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:30 04.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

11:21 04.05.2025

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

11:10 04.05.2025

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...

BACK_TO_TOP