15:47 09.04.2019
Վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Սահմանվել է շուրջօրյա հսկողություն, ճշտվել է խմբի անդամների ինքնությունը, կազմակերպվել են դարանակալումներ: Կասկածյալների գործողությունները գիշերային ժամերին հետևելու և արձանագրելու համար օգտագործվել են նաև տեխնիկական հատուկ միջոցներ և գիշերային տեսանկարահանող սարքեր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել են մի շարք հանգամանքներ: Հանցավոր խմբի անդամները հիմնականում հանդել են Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Աթոյան, Դիմիտրովի և Էրեբունու փողոցներում:
Հանդիպումից հետո կասկածյալները նստել են խմբի անդամներից որևէ մեկի մեքենան և շարժվել Արին Բերդի 3 հասցեի ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները չձախողելու համար որոշում է կայացվել միջոցառումներն իրականացնել հաջորդ օրը, քանի որ տեղեկություններ են եղել, որ հաջորդ օրը նույնպես խումբը գնալու է հենց այդ ուղղությամբ:
Հաջորդ օրը ոստիկանները Արին Բերդի փողոցի ուղղությամբ տեղադրել են տեսախցիկներ հանցավոր խմբի շարժին հետևելու համար, կազմակերպվել են նաև դարանակալումներ:
Ինչպես երևում է կադրում՝ մեքենայից իջնելուց հետո խումբը շարժվել է դեպի Երևանի ջերմաէլեկտրակայանի տարածք: Րոպեներ անց խմբի անդամները վերադարձել են պարկերով ու հեռացել:
Այս գործողությունից հետո կասկածյալները պարկերը տեղափոխել են Սարի թաղի տներից մեկը, իսկ հաջորդ օրն առավոտյան, բեռնափոխադրման մեքենայով տարել են մետաղի ընդունման կետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցավոր խումբը Երևանի ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր պղնձե փաթույթներ և գողոնն իրացնում մետաղի ընդունման կետում: Ի դեպ, ըստ նախնական տվյալների՝ գողոնն ամեն անգամ կազմել է շուրջ 1 տոննա:
Հարուցվել է քրեական գործ՝ գողության հատկանիշներով:
Հանցավոր խմբին վնասազերծելու օպերացիան կազմակերպելու համար հարկավոր է եղել մի քանի օր հետևել նրանց հանցավոր գործունեությանը, որպեսզի պարզվեին գործողությունների բոլոր հանգամանքները, իսկ վնասազերծելիս հայտնաբերվեին խմբի բոլոր անդամները, նաև օժանդակող անձինք:
Ապրիլի 4-ին՝ կեսգիշերին խումբը կրկին շարժվել է նույն ուղղությամբ: Դարձյալ ոստիկանների տեսադաշտում պարկերը տեղափոխել են մեքենա, իսկ առավոտյան՝ կրկին մետաղների ընդունման կետ:
Երբ ամեն ինչ պարզ է եղել, այսինքն իրավապահներն իմացել են, թե որտեղից, ինչ են գողանում, և որտեղ իրացնում գողոնը, որոշում է կայացվել վնասազերծել խմբի անդամներին:
Նույն օրը՝ ապրիլի 4-ի առավոտյան, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցավոր խումբը վնասազերծվել է մետաղների ընդունման կետում, և բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 34-ամյա Արման Մանուկյան, 36-ամյա Գուրգեն Ղռանտոնյան, 31-ամյա Սերգեյ Մեհրաբյան, 41-ամյա Գևորգ Բաղդասարյան, 32-ամյա Մերուժան Մանուկյան, եղբայրներ 37-ամյա Նշան ու 36-ամյա Գրիգոր Նշանյաններ, 36-ամյա Ալբերտ և 37-ամյա Ռոբերտ Նիգոյաններ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է լիցքավորիչով տեսախցիկ: Կասկածյալները տեղադրել են այս տեսախցիկը տրանսֆորմատորի դիմաց, օնլայն բջջային հեռախոսներով հետևել ջերմաէլեկտրակայանի աշխատակիցների շարժին, ընտրել են հարմար պահն ու գնացել գողություն կատարելու:
Խուզարկություններ կատարվել են կասկածյալների բնակության վայրերում ու մեքենաներում:
Նախնական հաշվարկով՝ գողություններով պատճառված վնասի չափը կազմում է 21 միլիոն դրամ:
Կասկածյալները կալանավորված են:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա18:24 04.07.2025
Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
18:17 04.07.2025
ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններՀուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...