20:44 10.04.2019
Հաշվառվում են ոչ միայն Գյումրիի, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի ժամանակավոր կացարանները: Ի տարբերություն Գյումրիի՝ գյուղերում տնակների հաշվառումն արդեն ավարտված է։ Նոր տվյալներով՝ մարզի 19 համայնքներում 654 ընտանիք տնակներում է ապրում, այդ թվում են նաև այն 163 ընտանիքները, որոնց կառավարությունը բնակարանի շահառու է ճանաչել։ Իսկ մնացած ընտանիքների թվում են նրանք, որոնք երկրաշարժի ժամանակ բնակարան են կորցրել, բայց տարբեր պատճառներով բնակարանային փոխհատուցում չեն ստացել։
Ախուրյանում 199 ընտանիք տնակում է ապրում, թեև պետությունը 2013 թվականից անօթևանության հարցն այստեղ փակված է համարել։ Բնակարանի փոխհատուցման կարիք ունեցող ընտանիքներ կան, բայց 2008 թվականին նրանք շահառու չեն ճանաչվել: 199 ընտանիքների թվում քիչ չեն նաև կիսված, բազմանդամ, նաև բնակարանների գնման վկայականներ ստացած ու չիրացրած, կամ այդ գործարքներից հետո նորից տնակներում հայտնվածները: Ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի պետ Տիգրան Հարությունյանի՝ Ախուրյանից մոտ 50 ընտանիք 2008 թվականի հաշվառումից դուրս է մնացել ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու պատճառով։
Գասպարյանների ընտանիքը 2008 թվականին մերժում է ստացել այն հիմքով, որ ընտանիքի հայրը 1989 թվականին որպես փոխհատուցում ստացել է սեփական հողատարածք, որտեղ տուն է կառուցել: Նարինե Գասպարյանի ընտանիքի անդամներն այդ տան համասեփականատերերը չեն, տունը ամուսնու եղբորն է պատկանում, բայց և այնպես, հանձնաժողովը նրանց շահառու չի ճանաչել:
Գասպարյանները մինչ 2008 թվականի մերժումը բնակարանների գնման վկայագիր են ստացել ու չեն կարողացել իրացնել, վերադարձրել են: Մեկ տասնյակից ավելի ախուրյանցի ընտանիքներ, որոնք տուն են կորցրել ու չեն հասցրել հաշվառվել, այլ բնակավայրերում են ապրում:
Ախուրյանի համայնքապետարանի քարտուղար Հսայկանուշ Խաչատրյանի խոսքերով՝ եղել են ընտանիքներ, որոնք դիմել են դատարան՝ անօթևանության կարգավիճակը վերականգնելու, բայց մերժվել են։ 1 ընտանիքի, այդուհանդերձ, հաջողվել է մի քանի օր առաջ դատարանի վճռով վերականգնել բնակարանային իրավունքը: Ոչ միայն Ախուրյանում, մարզի այլ համայնքներում ևս քիչ չեն ընտանիքները, որոնք չեն հասցրել հաշվառվել մինչև 2008 թվականի նոյեմբերը: Գյումրիի բնակիչ Լիա Հովհաննիսյանին արդեն 10 տարի է մերժում են՝ պատճառաբանելով, թե սահմանված ժամկետում չի հասցրել փաստաթղթեր ներկայացնել քաղաքապետարան: Բայց նա էլ պնդում է, թե ինքը փաստաթղթեր ներկայացրել է, դրանք քաղաքապետարանում են կորել:
Գյումրիում մոտ 200 ընտանիքներ կան, որոնք մինչև 2008 թվականը չեն հասցրել հաշվառվել ու կորցրել են բնակարանային իրավունքը: Նույն խնդիրը նաև գյուղերում է: Ընտանիքների տնակային պատմություններն ուսումնասիրելուց բացի՝ 30 տարի անց գյուղերում ևս տնակների քարտեզագրում է կատարվել: Այս սխեմաների վրա առանձնացվել են տնակները:
Քարտեզը դառնալու է ապացույց հետագայում նոր տնակների տեղադրումը բացառելու համար: 654 բնակեցված տնակներից բացի, մարզում կան ժամանակավոր կացարաններ, որոնք հասցեավորված են որպես հիմնական կառույցներ: Օրինակ՝ Աշոցքի Կոճոռ թաղամասը: 164 ընտանիք ապրում է փայտաշեն երկհարկանի շինություններում՝ սեփականության իրավունքով: Կոճոռի խնդիրը ևս ներկայացվել է կառավարություն:
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...
19:46 18.06.2025
Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարարԻրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...
19:35 18.06.2025
Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...