107 տարի առաջ ապրիլի 15-ին խորտակվեց իր ժամանակի ամենամեծ նավը՝ «Տիտանիկը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

107 տարի առաջ ապրիլի 15-ին խորտակվեց իր ժամանակի ամենամեծ նավը՝ «Տիտանիկը»

21:30 15.04.2019

269մ երկարություն, 28մ լայնություն, 46 328  տոննա քաշ և 7․5 մլն դոլար ծախս: Ահա այսպիսին էր աշխարհում իր ժամանակի ամենամեծ ու ամենաշքեղ մարդատար նավը՝ «Տիտանիկ»-ը:

Կառուցվեց 3 տարի, նավարկեց 5 օր

Այս նավը երկրորդն էր այն երեք վիթխարի նավերից, որոնք կառուցվել էին Հարլենդի և Վոլֆի նավաշինական գործարաններում՝ Բելֆաստում: Կառուցման համար պահանջվեց 3 տարի, նավարկեց ընդամենը 5 օր`1912 թվականի ապրիլի 10-15-ը:

Ապրիլի 16-ից մամուլը հեղեղված էր «Տիտանիկ»-ի նկարներով ու ողբերգության ճիշտ կամ սխալ մանրամասներով: «The New York Times»-ը ողբերգութանը հաջորդող շաբաթվա ընթացքում 75 էջ նվիրեց տեղի ունեցածը ներկայացնելու համար, իսկ bրիտանական «The London Daily Mail» թերթը ապրիլի 16-ին հաղորդեց.« «Տիտանիկը» խորտակվեց, սակայն ոչ ոք չզոհվեց»: Նրա օրինակին հետևեցին նաև այլ թերթեր: Մինչդեռ նավի վրա գտնվող 2207 մարդուց ողջ էին մնացել ընդամնեը 712-ը:

Նավի խորտակման ամենաշրջանառված ու հավանական տարբերակը հսկա սառցաբեկորն էր: Չնայած 1980-ականներին ծովագնաց Ռոբերտ Բալլարդը, ուսումնասիրելով նավի բեկորները, նոր վարկած առաջ քաշեց՝  իբր իրականում շոգենավը մինչև խորտակվելն էր բաժանվել երկու մասի, ինչը նշանակում էր, որ այն կառուցված է եղել ցածրորակ պողպատից:

Ի դեպ, «Տիտանիկը» միակ օվկիանոսային նավն է, որ խորտակվել է սառցաբեկորի հետ բախման հետևանքով:

Ամենամեծ սխալը

Նավի կառուցողներն ավելի քան համոզված էին նավի անխորտակելի լինելու մեջ: Դա է փաստում այն, որ նավի վրա տեղավորել էին ընդամնը 20 փրկամակույկ՝ 16 փրկարարական և 4 ծալովի նավակ, որոնք կարող էին տարհանել  ընդամնեը 1170 մարդու` ուղևորների միայն կեսին, մինչդեռ ուղևորները 2200-ն էին: Արդյունքում՝ առաջին դասի ուղևորներից փրկվեց 60 տոկոսը, իսկ երկրորդ դասի ուղևորներից` միայն  25 տոկոսը` ընդհանուր թվով 32 տոկոս՝ 705 մարդ։

 

 

Նավը՝ ներսից

Նավի վրա ամենուր առկա էր խտրականություն, և աշխարհի ամենաշքեղ համարվող նավը շքեղ էր միայն առաջին կարգի ուղևորների համար: Նրանց տոմսի արժեքը  4 350 դոլար էր, որը համարժեք է մերօրյա  69 600 դոլարին: Իսկ երկրորդ դասի 700 ուղևորների համար նավի վրա կար ընդամնեը 2 լոգարան:

Նավապետը

Նավապետը Էդվարդ Ջոն Սմիթն էր, ով իր 62 տարիներից 37-ն անցկացրել էր նավի վրա, և «Տիտանիկ»-ի առաջին նավարկությունից հետո գնալու էր թոշակի: Չհասցրեց:

Փրկվածներից վերջինը

Տիտանիկի նավաբեկությունից փրկվածներից վերջինը մահացավ 2009 թվականին` 97 տարեկանում: Նավի խորտակման ժամանակ Միլվինա Դինն ընդամնեը 2․5 ամսական էր:

«Տիտանիկը»

 

 

4 կմ խորություն, Ատլանտիկ օվկիանոսի հատակ: Հենց այդտեղ իր հանգրվանը գտավ 7․5 մլն դոլարն ու հարուստ ուղևորների հարստությունը: Խորտակվեց ընդամնեը 2 ժամ 40 րոպեում:

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նավի խորտակումից 100 տարի հետո միայն` 2012թվականին, հատուկ կոնվենցիայով «Տիտանիկ»-ի մնացորդները հայտարարեց մշակութային ժառանգություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP