Известия-ն ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս խաշը ճաշակել ծիրանահամ գարեջրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Известия-ն ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս խաշը ճաշակել ծիրանահամ գարեջրով

16:58 15.04.2019

Ռուսական Известия պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Հայաստան կատարած գաստրոնոմիական ճամփորդություններին ու Հայաստանի առանձնահատկություններին:

Հոդվածի հեղինակը սկզբում թվարկում է մի քանի առանձնահատկություններ, որոնք մեծ զարմանք կառաջացնեն ու զբոսաշրջիկների շրջանում: Ներկայացնում է Հայաստանի խոհանոցային առանձնահատկություններն ու տեսարժան վայրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ սննդի կետերի քանակով Երևանը կարող է գերազանցել հարևան գրեթե բոլոր երկրներին:

Հեղինակն իր ընթերցողին խորհուրդ է տալիս Հայաստան այցելելու դեպքում թոնիրում պատրաստված խորովածից, ղափամայից ու տոլմայից բացի, ճաշակել նաև հայկական խաշ:

«Ասում են, որ խաշն ավելի լավ է ուտել հայկական ծիրանահամ գարեջրով կամ հանքային ջրով: Ընդհանուր առմամբ, հայկական խոհանոցում մեծ համբավ են վայելում ծիրանի գարեջուրն ու գինին: Կարելի է նաև համտեսել հայկական տարբեր հյութեր՝ ծիրանի, բալի ու այլ մրգատեսակների: Որպեսզի սննդի մեջ կարողանաք պահպանել չափը, տեղացիները խորհուրդ են տալիս ընթացքում բողկ ուտել, ինչը հայկական սեղաններին միշտ լի է»,- ասում է հոդվածի հեղինակը:

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև տեղական քաղցրավենիքներից փախլավային ու գաթային:
Թվարկվում են նաև Հայաստանի հայտնի ու անհայտ տեսարժան վայրերը, որոնք, ըստ հոդվածագրի, մեծ զարմանք կարող են առաջացնել «ծաղկող ծիրանենիների երկիր» այցելած զբոսաշրջիկներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP