16:05 16.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդես են եկել հանդիսավոր շքերթով:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգարժան պետ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ
Թույլ տվեք նախ շնորհավորել ձեզ և բոլորիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա կապակցությամբ:Ուղիղ 1 տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում: Ես այդ օրը նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների մեջ: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն:
Ոստիկանությունն իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն և դրանք չպետք է արտահայտեն նման դրսևորում: Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից:
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից են: Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունը պետականության հենասյուն է և մենք պետք է այս իրողությունը հստակ և միանշանակ գիտակցենք ու արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին պետության բարձր մակարդակի վկայությունն է:
Հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում՝ Նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Ես համոզված եմ, տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, մենք այդ ճանապարհը շարունակելու ենք և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել՝ այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասել է, թե ոչ, բայց այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է և հաջողություն:
Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել ծառայության համար, ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր հերթապահություն են իրականացնում, մարտական հերթապահություն են իրականացնում և պահպանում, պաշտպանում Հայաստանի Հանրապետության սահմանները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր իրենց գործողություններով կյանքեր են փրկում, ովքեր իրենց գործողություններով իրավունք են պաշտպանում, օրինականություն են պաշտպանում, պետականություն են պաշտպանում, ժողովուրդ են պաշտպանում և ապագա են պաշտպանում:
Համոզված եմ, որ մենք այսօր ունենք հենց այսպիսի ոստիկանություն և այս առաքելության մեջ ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին, ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության:
Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Շնորհակալ եմ»:
Ոստիկանության օրվա առթիվ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պարետային ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Արտակ Գևորգյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, մայոր Սևակ Բադիրյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի պետ, մայոր Արմեն Գևորգյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, մայոր Արթուր Գնդոյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, կապիտան Վռամ Վարդևանյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երկրորդ վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր, ավագ լեյտենանտ Գարեգին Ավագյանը, ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հասարակական կարգի պահպանության երկրորդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վահան Հովհաննիսյանը:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...