17:25 16.04.2019
Ֆրանսիացի գործարարները Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մոտ կես մլրդ եվրո տրամադրելու խոստում են տվել:
Ինչպես հայտնի է, նախ` Ֆրանսիացի գործարար Պինոների ընտանիքը 100 մլն եվրո է հատկացրել տաճարի վերականգնման համար: Հայտնի է, որ այդ ընտանիքը տնօրինում է Artemis և Kering ընկերությունները: Հայտնի է, որ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն դերասանուհի Սալմա Հայեքի ամուսինն է:
Ավելի ուշ նվիրատվություն կատարեց նաև Առնոների ընտանիքը: Ֆրանսիական LVMH ընկերության նախագահ Բեռնար Առնոն և նրա ընտանիքը տաճարի վերականգման համար նվիրաբերել են 200 մլն եվրո:
«Առնո ընտանիքը և LVMH ընկերությունը ցանկանում են ցուցաբերել իրենց աջակցությունը և միավորվել, որպեսզի օգնեն վերականգնել այդ աներևակայելի տաճարը: Այն Ֆրանսիայի խորհրդանիշն է, նրա ժառանգությունը և ֆրանսիական միավորման հիմքը»,- ասված է ընտանիքի տարածած հայտարարությունում:
100 մլն եվրո նվիրաբերելու մասին է հայտնել նաև ֆրանսիական Total նավթագազային կորպորացիան:
Բացի այդ` տաճարի ռեստավրացիայի համար հատկացված հիմնադրամին գումարներ կտան նաև Փարիզի և շրջանի իշխանությունները՝ համապատասխանաբար 50 և 10 միլիոն եվրո:
Հայտնի է նաև, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար Եվրահանձնաժողովը գումար կտրամադրի:
Իսկ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում կկազմակերպեն դրամահավաք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհից անմիջապես հետո է հայտարարել տաճարի վերականգնման համար դրամահավաքի մեկնարկի մասին:
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...