Նախագահը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.89 oC

Նախագահը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ

18:18 16.04.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Մենք միասին ենք անկախություն հռչակել և միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության կառուցմանը, բանակի հզորացմանն ու սահմանների պաշտպանությանը: Միասին ենք շարունակում հաղթահարել դժվարությունները, կերտել հաղթանակներն ու ձեռքբերումները:

Այսօր էլ մենք միանում ենք ձեր տոնախմբությանը՝ ձեզ հետ կիսելով տոնական բերկրանքն ու ուրախությունը:

Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհավոր Չարշամա սարե սալե»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է

23:02 15.05.2025

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին, թեեւ տոնի գաղափարը եղել է դեռեւս 80-ականներին։ Հայաստանում օրը նշելու որոշումը կայացվել է 2010 թվականի մայիսի 20-ին, իսկ 2011 թվականից՝ արդեն ամրագրվել օրենքում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-ն

22:51 15.05.2025

Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-ն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […] ...

Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ի՞նչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցում

22:48 15.05.2025

Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ի՞նչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցում

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում օրեր առաջ բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը ստիպակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Գործն […] ...

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

22:45 15.05.2025

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Կարծում եմ՝ «Բարսելոնան» կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից․ Դեկու

22:37 15.05.2025

Կարծում եմ՝ «Բարսելոնան» կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից․ Դեկու

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Լամին Յամալից: «Կարծում եմ՝ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից: Հնարավոր է՝ մեզ պետք են նոր խաղացողներ նմանատիպ բնավորությամբ: Մեր կազմը բալանսավորված է: Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր արդեն թիմում են: Նախորդ տարի ես ասում էի, որ ոչ մեկին իրավունք […] ...

Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ-ի կառավարիչների լիագումար նստաշրջանին

22:30 15.05.2025

Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ-ի կառավարիչների լիագումար նստաշրջանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում մասնակցել է Կառավարիչների լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նախարար Հովհաննիսյանը խոսել է Վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ համագործակցության, տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման համատեքստում խաղաղության պահպանման կարևորության մասին: ...

BACK_TO_TOP