Շիրակի մարզում քննարկվել է ընտանեկան բռնություններին վերաբերող օրենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզում քննարկվել է ընտանեկան բռնություններին վերաբերող օրենքը

23:10 17.04.2019

Անցած տարվա հունվարի 30-ից կիրառություն է ստացել «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը, իսկ 2018 թվականի հունիսի 30-ից բռնարարների խնդրով սկսել են զբաղվել ոստիկանները։ Օրենքի կիրառության շուրջ Շիրակի մարզպետարանում քննարկում է անցկացրել ոստիկանության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը։ Ընտանեկան բռնությունների խնդիրների շուրջ քննարկումներ տարվում են հանրապետության բոլոր մարզերում, «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում:

Մինչ օրենքի կիրառությունը, հստակ տվյալներ չկային բռնությունների զոհ դարձածների ու բռնարարների թվի մասին, իսկ խնդրով հիմնականում զբաղվում էին հասարակական կազմակերպությունները: Հիմա վիճակագրությունը, որը վերաբերում է նախորդ 9 ամիսներին, փաստում է հետևյալը՝ հանրապետության ոստիկանական բաժանմունքներ ստացվել է 1438 հաղորդում, 193-ի դեպքում անհետաձգելի միջամտություն է ցուցաբերվել, 843 բռնարար անձ է հաշվառվել։

Ըատ իրավապահների՝ ունենալով օրենք՝ հնարավոր կլինի պաշտպանել այն անձանց, ովքեր ենթարկվում են բռնության, կանխարգելել այն, որպեսզի հետագայում չվերածվի սպանության: Բռնությունների կանխարգելման գործում դերակատարություն վերապահվում է Սոցիալական հարցերի նախարարությանը, ի դեմս սոցծառայությունների, որոնք ընտանիքների հետ պետք է աշխատեն: Դպրոցների, կրթական այլ հաստատությունների դերն էլ պակաս չի կարևորվում: Հաճախ ընտանեկան բռնությունների պատճառով են լինում նաև անչափահասների ինքնասպանության դեպքերը: Այն ընտանիքում, որտեղ բռնություն կա, երեխաները ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ճնշումների են ենթարկվում:

Ինը ամիսների վիճակագրությունում Գյումրիում բռնության դեպքերի մասով հաղորդումներ քիչ են եղել, ինչը, ըստ ոլորտի պատասխանատուների, իրական պատկերը չէ: Շիրակի մարզպետարանի կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանի բացատրությամբ՝ շատերն են հողաթափերով ու տան հագուստով փախել բռնարարից, իրենց մոտ եկել, խնդրել օգնել, բայց միայն 1 պայմանով, որ ոստիկանություն չդիմեն:

Ոմանք էլ այն կարծիքին են, որ ոստիկանների նկատմամբ վստահության պակաս կա, ու այդ վստահությունը վերականգնելու համար օրինակներ են պետք, որպեսզի դրանց միջոցով մարդկանց իրազեկեն, որ ոստիկանն իր գործը պատվով է անում: Իսկ օրենքը զոհին բռնարարից պաշտպանելու 3 միջոց է նախատեսում. նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, նաև դատավորի պաշտպանական որոշման ընդունում: Այս մասին բռնության ենթարկվածը եթե իրազեկված լինի, ապա ըստ Նելլի Դուրյանի՝ դիմելիության ցուցանիշը կփոխվի:

Բռնության ենթարկվածների համար հանրապետության մարզերում աջակցության կենտրոններ են բացվել, որից մեկն էլ Գյումրիում է, սակայն այդ ցերեկային կենտրոնները լիարժեք չեն գործում, ու հիմնականում, ըստ ոմանց, ձևական բնույթ են կրում: Քննարկման մասնակիցները բռնություններ ծնող պատճառներից մի քանիսը թվարկեցին՝ միանշանակ շեշտելով, որ ընտանիքի սոցիալական վիճակը բռնությունների հետ ուղղակի կապ չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP