10:32 18.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 18-ին խորհրդարանում ելույթ ունենալիս հանդես եկավ, իր իսկ գնահատմամբ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ոճով:
«Ես կխնդրեի պարոն Մարուքյանին՝ ինձ տրամադրել վահանակները, որ կազմել եք: Չե՞ք կարող տալ, շատ փող եք ծախսել, դրա համա՞ր: Դրանք ընթեռնելի չէին, բայց դիզայնի համար կարևոր են, կուզեի ունենալ իմ ձեռքի տակ ձեր վատ կառուցվածքը, մեր լավ կառուցվածքը: Ես փորձում եմ նմանակել ձեր ոճը, ինչ ոճով որ ներկայացնում եք իրերը»,- ասաց նա:
Զեյնալյանը հիշեցրեց՝ Մարուքյանն ասում է՝ համոզված է, որ ուռճացված է պետական ապարատը, բազմիցս հնչեցրել է դրա մասին, հետաքրքրվեց՝ կարո՞ղ է հիշատակել այն աղբյուրը, այն վերլուծությունը կամ կարիքների գնահատումը, որի վրա հիմնվել է:
«Չունե՞ք այդպիսի վերլուծություն: Ինչի՞ վրա եք հիմնվել: Ասում եք՝ ներկայացրել եք ձեր կառուցվածքը՝ նախարարությունների ցանկը և կառավարության կառուցվածքը, մեզ մեղադրում եք, որ վերցրել ենք Սերժ Սարգսյանի կոստյումը և վրայից կտրել ենք ընդամենը երկու կոճակ: Այն նախագիծը, որ ներկայացրել եք, մեր նախագիծն է, վերցրել եք, հիմքում կատարել փոփոխություններ, եթե մերը ինչ-որ մեկի կոստյումն է, ձերը ավելի շատ կամ քիչ ձևափոխված այդ կոստյումը: Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ երկու կոճակ եք կտրել, նկատի ունեք՝ գյուղնախարարությունը և մշակույթի նախարարությունը, իրականում հոգու խորքում այդ նախ վերաբերվում եք որպես կոստյումի երկու կոճակի՞»,- հարց ուղղեց նա:
Հիշեցնենք` ԱԺ-ում քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով իշխանական պատգամավորներին, հայտարարել էր, թե իշխանության ներկայացուցիչները հիշատակում են կառավարության գործող կառուցվածքի բոլոր արատավոր հանգամանքները, բայց կառուցվածքի փոփոխության նախագիծ ներկայացնելիս չեն փոխել դրանք:
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...
15:57 01.08.2025
Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրըՈւկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...