11:56 18.04.2019
Էականորեն բարձրացել է Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ու կալանավորներին տրվող սննդի որակը, ինչի արդյունքում զգալի նվազել են նրանց ուղարկվող հանձնուքները։ Այս մասին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանելիս։
«Դուք հիմա երաշխավորո՞ւմ եք, որ էնտեղ նորմալ, ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց»,- հարցրեց Փաշինյանը։
«Ես բազմիցս ինքս նաև համտեսել եմ էդ սննդից, և մշտապես ստուգումներ իրականացվում են, դիտորդական խմբեր կան, մշտապես կապ կա կալանավորների հետ։ Էս պահի դրությամբ դրա վերաբերյալ որևէ դիտողություն չունենք»,- ասաց Զեյնալյանը։
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...