17:20 19.04.2019
Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ թեև կենտրոնացել են կոնկրետ թեկնածու վրա, սակայն պետք է ընդունել, որ կառույցն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները, ցանկացած ոլորտում ՏՄՊՊՀ-ն կարող է մոնոպոլիստի առաջ խնդիրներ դնել ու լուծել։
Բագրատյանի խոսքերով՝ հանձնաժողովի համար, սակայն, շատ դժվար է լինում վերահսկել կոնկրետ գներ, երբ, օրինակ, վառելիքի շուկայում երեք ընկերությունները կարող են գաղտնի պայմանավորվածության գալ ու միանգամից երեքով փոխել գինը, ու ոչ մի տարբերություն չլինի նրանց առաջարկած գների միջև։ Բայց դա, ըստ պատգամավորի, հնարավոր է։
«Մենք կարող ենք, պայմանական եմ ասում, մեկ ամսվա ընթացքում, եթե գները երեք խաղացողների մոտ փոփոխության չեն ենթարկվում, այդ շուկան ճանաչվում է գերիշխող, և չարաշահում է համարվում, իշխող դիրքի չարաշահում։ Եթե մենք նման օրենք ունենանք, բնականաբար այս խաղացողները պետք է մտածեն՝ ինչպես խաղան, որ հնարավոր լինի թաքցնել, և այստեղ եթե որևէ մեկը գին խախտեց, մնացածն էլ չեն համաձայնի»,- ասաց Բագրատյանը։
18:55 05.08.2025
Թրամփը հայտարարել է, որ հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ «Հավանաբար՝ ոչ», – ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը մայիսի 4-ին հայտարարել է, որ չի մտադիրվում երրորդ անգամ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Թրամփը հավելել է, որ իր կողմնակիցները անընդհատ կոչ են անում իրեն ապագայում երրորդ ժամկետով առաջադրվել, սակայն ինքը դա […] ...
18:45 05.08.2025
Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խստացրել է ֆուտբոլիստների մարզումային գործընթացը, որպեսզի կարգապահությունը բերվի ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Մադրիդցիների գլխավոր մարզիչը պահանջել է, որ ֆուտբոլիստները մարզումից 1 ժամ առաջ լինեն մարզաբազայում, ինչը տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցումից: Իտալացին պահանջում էր, որ խաղացողները տեղում լինեն մարզման մեկնարկից կես […] ...
18:35 05.08.2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...
18:30 05.08.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...