«Ժողովրդի ծառան»՝ երկրի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

«Ժողովրդի ծառան»՝ երկրի նախագահ

01:10 23.04.2019

Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝  Վլադիմիր Զելենսկին 73․2 % ձայներով դարձել է Ուկրաինայի նախագահ: Գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին ձայն է տվել ընտրողների 24․46 %-ը։ Զելենսկին առաջատար է բոլոր մարզերում` բացի Լվովից, որտեղ Պորոշենկոյին աջակցություն է հայտնել ընտրողների 64%-ը, Զելենսկուն՝ 33%-ը։ Ընտրությունների ընդհանուր արդյունքը Ուկրաինայի պատմության մեջ աննախադեպ է համարվում. դեռևս ոչ մի նախագահ այսպիսի վստահության չի արժանացել։

Վլադիմիր Զելենսկի՝ շոումեն, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր, իսկ այսօր արդեն` Ուկրաինայի նախագահ: Զելենսկին ծնվել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում: Մանկության տարիները նա ծնողների հետ ապրել է Մոնղոլիայում, ուր գործուղված է եղել նրա հայրը,  որը տեխնիկական գիտությունների դոկտոր է, ծրագրավորող, ներկայումս Կրիվոյ Ռոգի տնտեսագիտական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետի դեկանն է:

Մայրը ինժեներ է, ներկայումս՝ տնային տնտեսուհի: Ի դեպ, Զելենսկիների ընտանիքը համարվում է հրեական ընտանիք: Ըստ որոշ տվյալների՝ հրեա է միայն մայրը, որոշ լրատվամիջոցներ էլ հայտնում են նաև նրա հոր՝ հրեա լինելու մասին: Սա, իհարկե, չէր կարող թեժ քննարկումների առիթ չլինել:  Բայց շատ վերլուծաբաններ Զելենսկու հրեական ծագումը հենց դրական բնութագրիչ են համարում, այն տրամաբանությամբ, թե Ուկրաինան այս բարդ իրավիճակից դուրս բերելու համար հրեական ինտելեկտ ու բնավորություն է պետք:

Այնուամենայնիվ, Զելենսկու ֆենոմենն իր ազգության և արմատների խորքում չէ թաքնված: Հիմա արդեն Զելենսկու ֆենոմեն արտահայտությունը կապվում է նաև Պյոտր Պորոշենկոյի անվան հետ: Այդ ֆենոմենը Պորոշենկոյի գործունեության արդյունքն է, այն Պորոշենկոյի, որ 5 տարիների ընթացքում չկարողացավ կատարել իր խոստումներն ու երկխոսության մեջ մտնել Ուկրաինայի ժողովրդի հետ:

Պորոշենկոյի պաշտոնավարման տարիներին էլ ստեղծվեց «Ժողովրդի ծառան» սերիալը: Իրական նախագահի վարկանիշի նվազմանը զուգահեռ աճում էր սերիալի և սերիալում գլխավոր հերոսի՝ նախագահի վարկանիշը:

«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ծառաներն իրենց տերերից ավելի լավ ապրեն: Գուցե դուք ուղղակի շփոթել եք և ծառայում եք ոչ այն տերերին: Ժողովրդին ծառայելու փոխարեն դուք ծառայում եք օլիգարխներին: Մի՞թե դուք ոչ մի լավ բան չեք ուզում անել այս երկրի համար»,- հատված «Ժողովրդի ծառան» սերիալից։

«Ժողովրդի ծառան» ֆիլմը մի կողմից սովորական պոպուլիզմ է, մյուս կողմից էլ կեսկատակ- կեսլուրջ վերլուծաբանները գրեցին, որ հասարակ ուկրաինացիները կարող են գոնե կինոյում լավ  նախագահ ունենալ: Իրականում այդ սովորական պոպուլիզմը նաև շատ դեպքերում արդյունավետ է եղել և Զելենսկին առաջինը չէ, որ այս ճանապարհով դարձավ երկրի ղեկավար: Օրինակ՝  Ջիմի Մորալեսը  կատակերգուից միանգամից հայտնվեց Գվատեմալայի նախագահի աթոռին:

Իսկ նախկինում դեռ КВН-ից հայտնի Զելենսկին միայն դերասան ու կատակերգու չէր, նա նաև իրավաբանի փայլուն կրթություն էր ստացել․

«Ես ունեմ իրավաբանական կրթություն, և դա առավելություն է: Բայց ես չունեմ քաղաքական գործչի փորձ: Իսկ դա ավելի մեծ առավելություն է»:

Զելենսկուն հաջողվում էր թերությունները որպես առավելություններ ներկայացնել: Սովորական հանդիսատեսի մոտ կասկած չէին  հարուցում  Զելենսկու անկեղծ գուցեև ազնիվ մղումները: Դեռ նախընտրական շրջանից առաջ նա իր բոլոր շոուների ժամանակ  նախագահական թեման կարողանում էր դարձնել  ծայրաստիճան հասարակ  ու կենցաղային:

Հարցին՝ կարելի՞ է դառնալ նախագահ և չգողանալ․ «Առայժմ ոչ ոք չի փորձել»,- պատասխանել է Զելենսկին։

Մեկ այլ հարցի՝ կարելի՞ է գողանալ այնպես, որ ոչ ոք չնկատի, Զելենսկին պատասխանել է․ «Բոլորը փորձել են, ոչ մեկի մոտ չի ստացվել»։

Զելենսկու մոտ ամենաթույլ տեղն ու միևնույն ժամանակ, ըստ որոշ վերլուծաբանների, ամենաուժեղ գործոնը Կոլոմոյսկու անվան հետ էր կապված: Ի դեպ, ազգությամբ դարձյալ հրեա Կոլոմոյսկուն շատերը համարում էին Զելենսկու շարժիչ ուժը, մյուսները՝ խիստ քննադատները, Զելենսկուն համարում էին, շախմատային լեզվով ասած,Կոլոմոյսկու զինվորն ու խամաճիկը: Ասում էին նաև՝ 2.5 միլիոն ուկրաինական գրիվնայի նախընտրական գրավը Զելենսկու համար ևս Կոլոմոյսկին է տալու: Կոլոմոյսկու թեմայից Զելենսկին չէր խուսափում երբեք:

Այնուամենայնիվ, ապրիլի 19-ին կայացած պատմական բանավեճի ժամանակ, որոշ վերլուծաբանների կարծիքով, միակ հարցը, որտեղ Զելենսկին զիջեց Պորոշենկոյին այն էր, որ կապված էր Կոլոմոյսկու հետ:

«Նույնիսկ եթե Կոլոմոյսկին լինի մեղավոր, ապա կհայտնվի ճաղերի հետևում»,- պատասխանել էր Զելենսկին կոռուպցիայի վերաբերյալ հարցին:

Բայց նա շատ ավելի ուժեղ հարցադրումներ էր ուղղել Պորոշենկոյին․

«Պարո ՛ն նախագահ, ես 2014-ին քվեարկել եմ Ձեր օգտին, բայց այսօր կանգնած եմ այստեղ: Ես Ձեր սխալն եմ»:

Զելենսկու այս խոսքերի մի մասն արդեն իրականություն է: Նա եկել է և արդեն նախագահ է, որը մրցակցին հաղթել է եռակի անգամ շատ քվեներով: Ի դեպ, Ուկրաինայի նոր առաջնորդն աշխարհի ամենաերիտասարդ նախագահներից մեկն է: Վլադիմիր Զելենսկին ծնվել է 1978 թվականին և ընդամենը 42 տարեկան է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

16:20 16.07.2025

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

16:08 16.07.2025

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

16:00 16.07.2025

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

Դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

15:49 16.07.2025

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

15:40 16.07.2025

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

15:31 16.07.2025

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։   ...

BACK_TO_TOP