21:01 06.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակտիվ քննարկումների առարկա է դարձել։ Ճապոնիա կատարած այցի ժամանակ նա անհարմար դրության մեջ է դրել Մելանյա Թրամփին։ Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ճապոնիայի կայսերը և նրա կնոջն այցելելու ժամանակ ԱՄՆ նախագահն իջնում է մեքենայից և անմիջապես շտապում պալատի տերերին ողջունելու, իսկ ԱՄՆ առաջին տիկինը ստիպված դուրս է գալիս մեքենայից՝ առանց ամուսնու «օգնության»։
Տեսանյութը դիտողների կարծիքները կիսվում են։ Ոմանք համարում են, որ ԱՄՆ նախագահը չպետք է սպասեր առաջին տիկնոջը, մյուսները գտնում են, որ Թրամփն անհարգալից վերաբերմունք է դրսևորել կնոջ հանդեպ։
Որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահը շփոթեցրել է իր շրջապատին երկրորդ անգամ, երբ կայսերական լճակում սխալ կերպով է կերակրել կարպերին։
11:26 08.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ: Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ: Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: […] ...
11:17 08.05.2025
Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […] ...
11:05 08.05.2025
«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է:2021 թվականից մեկնարկած «Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է: Ներկայումս ստացիոնար կայաններ են հիմնվում նաև մարզային բուժհաստատություններում. առաջինը` Վանաձորի բժշկական կենտրոնում է: ...
10:53 08.05.2025
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել էԱպրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում […] ...
10:47 08.05.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՄայիսի 8-ին, ժամը 07:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։ Փրկարարներն արգելափակումից […] ...
10:45 08.05.2025
Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացըԹուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։ Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188: «Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին […] ...