18:10 24.04.2019
Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Թուրքիայի դեսպանատան առջև՝ ապրիլքսանչորսյան «Պահանջում ու հատուցում» խորագրով ակցիան իրականացնելու: Ակցիայի մասնակիցներն անակնկալի են եկել՝ տեսնելով Թուրքիայի դեսպանատան կազմակերպած միջոցառումը: Թբիլիսիից SHANTNEWS.am-ին մանրամասներ հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչ Լևոն Չիդիլյանը:
«Մենք հենց եկանք, որ անցկացնենք մեր ավանդական ակցիան, տեսանք, որ երկրորդ ակցիան կա: Թուրքիայի դեսպանությունը կազմակերպել է, այսպես ասած, «մանուկների օր», մեծ քեֆ-ուրախություն և այլն: Զարմանալի է, որ մեր քաղաքային իշխանությունը այդպիսի թույլտվություն է տվել այդպիսի ակցիայի՝ հաշվի չառնելով իր քաղաքացիների արդար պահանջը, այլ հաշվի առնելով այլ պետության միջամտությունը: Նման բան պետք է տեղի չունենար, սա խայտառակություն է, վրդովված է ամբողջ համայնքը, արդեն քանի տարի նույն ժամին և նույն վայրում ապրիլի 24-ին իրականացնում ենք բողոքի ցույց»,- ասաց նա:
Չիդիլյանը նշեց, որ ակցիան անակնկալ է, անցյալ տարի առաջին փորձերը եղան, փոքր բախում եղավ, բայց հետո դրանով վերջացավ: Նրա խոսքերով՝ այս ամենին մասնակցում էր անձամբ Թուրքիայի դեսպանը:
«Հենց ինքն էր ամեն ինչի գլուխ կանգնած՝ հյուրասիրություն, Թալեաթի և Աթաթուրքի նկարներ և այլն: Իրենք ակցիան արեցին, գնացին, մենք շարունակում ենք»,- ասաց տեղի հայ համայնքի ներկայացուցիչը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք իրենց դժգոհությունը հայտնել Թբիլիսիի քաղաքային իշխանությունների այս որոշման առթիվ, նա պատասխանեց.
«Անպայման, արդեն որոշում ենք համայնքային խորհուրդ հավաքել: Սա Վրաստանում ապրող հայ քաղաքացիների իրավունքների ոտնահարում է: Իրենք հստակ կարող էին բացատրել՝ կոնկրետ այստեղ այսօր հավաքվում են Վրաստանի հայ քաղաքացիներ, նրանց մի մասը Ցեղասպանություն վերապրածների թոռներն ու ծոռներն են»:
Հետաքրքրվեցինք՝ Թուրքիայի դեսպանությունը այդ միջոցառմանն ի՞նչ կերպ էր փորձում խանգարել: Չիդիլյանն ասաց, որ երաժշտություն էին միացրել, որ իրենց ձայները կարողանային խլացնել, մոտավորապես այդպիսի մթնոլորտում էր անցնում ակցիան:
Նա հայտնեց, որ Թուրքիայի դեսպանատան միջոցառմանը նաև ադրբեջանցի մի քանի տասնյակ ուսանողներ էին միացել, որոնք ֆինանսավորվում էին ադրբեջանական SOCAR ընկերության կողմից:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...