Հայկ Գևորգյանը պարզաբանել է «Արարատցեմենտ»-ի վերաբերյալ իր հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

Հայկ Գևորգյանը պարզաբանել է «Արարատցեմենտ»-ի վերաբերյալ իր հայտարարությունը

12:46 25.04.2019

Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով եմ ձեռք բերել, ուրեմն ես այն նվեր եմ տալիս իրեն: Այս մասին ապրիլի 19-ին`ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա չցանկացավ նշել, թե որքանով է ձեռք բերել գործարանը: Իսկ այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն ասել է, որ Հայկ Գևորգյանն «ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով»:

Թեմայի վերաբերյալ լրագրողները հարց են ուղղել Հայկ Գևորգյանին:

«Խոսքը 2002 թվականի 1465 Ա որոշման մասին է, որտեղ 2-րդ կետով նշվում է, որ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար, որը պետք է վճարվի 3 բանկային օրվա ընթացքում: Բայց դրա ներքևում կա, որ գործարանը պարտք է, պետք է մարվի և այլն: Որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, պիտի պարզենք՝ վճարում կատարվե՞լ է, թե՞ ոչ:

Բացի այդ, գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ կապը Գագիկ Ծառուկյանը չի հաստատում: Ես կմեջբերեի նաև կառավարության որոշման մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարարին:

Երկրորդ՝ կհորդորեի իմ գործընկերներին ներկայացնել նաև այն իրավիճակը, թե ինչ է եղել այդ գործարանի հետ սեփականաշնորհումից առաջ՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես է գազի նկատմամբ պարտքը 1 միլիոնից դարձել 7 միլիոն, ուր է գնացել այդ ընթացքում գործարանում առկա 1.5 միլիոն դոլարի ցեմենտը»,- ասաց Գևորգյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

10:51 20.06.2025

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

10:26 20.06.2025

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

10:23 20.06.2025

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Շարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

10:13 20.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

10:00 20.06.2025

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

Ուրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական ​​կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP