«Կա՛մ Բաբկեն Թունյանն ակնհայտորեն և միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը». Իվետա Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

«Կա՛մ Բաբկեն Թունյանն ակնհայտորեն և միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը». Իվետա Տոնոյան

13:57 25.04.2019

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ, որոնց հիմնական հարցադրումները վերաբերում էին «Արարատցեմենտ» գործարանի գնման գործընթացի շուրջ առաջացած աղմուկին, թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Իմ քայլը» խմբակցությունների անդամները հայտարարություններ արեցին, որոնցից մեկին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով, վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել և դեմքի լուրջ արտահայտությամբ հիմնավորել իր սուտը՝ դա արդեն նորամուծություն է: Բաբկեն Թունյանը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, թե 2016 թվականի մայիսի 16-ին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանի խոսքերով՝ այդ օրենքով 500 միլիոն դրամի արտոնություն է տրվել «Արարատցեմենտ» գործարանին: Սակայն կա՛մ Բաբկեն Թունյանը ակնհայտորեն և միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը, քանի որ իր մատնանշած այդ օրենքի համաձայն 500 միլիոն դրամի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին: Ես, իհարկե, հասկանում եմ «Արարատցեմենտ» գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում շահարկելու որոշ գործիչների շարունակական ցանկությունը, սակայն գոնե նման հրապարակային հայտարարություններից առաջ հարկ համարեք և ծանոթացեք ձեր ոլորտի օրենսդրությանը: Այլապես տասնյակ լրատվամիջոցներին բացարձակ սուտ տեղեկություններ հաղորդելու գործելաոճը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Սա՛ կարող եք համարել բարեկամական և գործընկերային խորհուրդ…»:
Տոնոյանը կից ներկայացրել է «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը հարկերից ազատելու մասին օրենքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

10:51 20.06.2025

Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

10:26 20.06.2025

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

10:23 20.06.2025

Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Շարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

10:13 20.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

10:00 20.06.2025

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

Ուրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական ​​կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP