13:52 26.04.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը խոսել է այն մասին, թե ինչու այս անգամ հեղափոխությունը հաջողեց: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ընդդիմադիր շարժումները քիչ չեն եղել:
«Կարծում եմ` դա ունի շատ նախադրյալներ, որ ստացվեց: Իհարկե, մեկն այն է, որ առաջին փորձը չէր: Կար փորձ և եզակի փորձ չէր՝ ազատվել այն համակարգից, որը հարիր չէ քաղաքակիրթ որևէ հասարակությանը: Պատահական չէր հաջողությունը, որովհետև ասպարեզ եկավ մի նոր սերունդ, որն առանձնապես չէր կրում մարդու խորհրդային վարքագծի կնիքը: Հպատակային հոգեբանությունից հեռացած մարդիկ են նոր, երիտասարդ սերունդը, որոնք ուզում են ապրել արժանապատիվ»,- ասել է Խաչատրյանը՝ հիշեցնելով հեղափոխության կարգախոսի՝ «Մենք ենք տերը մեր երկրի»-ի մասին:
Ըստ Վիգեն Խաչատրյանի, իհարկե, ավագ սերունդը միացավ, բայց մեծ էր հատկապես նոր սերնդի դերակատարությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը դարձավ հնի ու նորի կամուրջ:
«Ուներ 15 տարվա քաղաքական լուրջ պայքարի փորձ՝ ընդդեմ այն երևույթների, որոնք հասարակությունը, որպես կանոն, մերժում էր: Ես կարծում եմ, որ էլ չեմ տեսնի նման բան: Մենք համակերպվել ենք նրան, որ սա երկար է մնալու»,- ասել է Խաչատրյանը:
Հաղորդավար Արամ Աբրահամյանի այն նկատառմանը, թե ստացվում է, որ իր և Խաչատրյանի մեջ հպատակի հոգեբանություն կա, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավորն արձագանքել է.
«Իհարկե, ինչքան էլ մենք դրանից հեռանանք, եթե չլիներ, մենք չէինք համակերպվի այն ամենին, ինչ մեզ ուղեկցում էր 30 տարի: Ի սկզբանե, երբ հիմնադրվեց մեր պետականությունը, արհամարհվեց կամ անտեսվեց ազատ մարդու պահանջները բավարարելու միջավայրի ստեղծումը: Մարդն առաջին հերթին պատասխանատու է իր համար: Ազատությունը պատասխանատվություն է: Կարծում եմ, որ մեզանում հիմա ասպարեզ է եկել մի սերունդ, որը ապագայի պատասխանատվությունը վերցրել է իր վրա` ապրի օրենքով, չխախտի օրենքը, չհպատակվի, չհարմարվի, ազատ ապրի: Այս հեղափոխության իմաստն այն է, որ մարդիկ պետք է արժանապատվորեն ապրեն իրենց երկրում և զգան իրենց երկրի տերը»:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...