17:20 26.04.2019
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի արդյունքում ավելի է բարձրացել մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:
2018 թվականի հունիսից ներդրված գործիքակազմն ավտոմատացված ինքնաշխատ սկզբունքով ապահովել է 99 տոկոս արդյունավետություն. թիրախավորվել է մտավոր սեփականության պաշտպանության օբյեկտների 565 ապրանքային հայտարարագիր: Մաքսային մարմինների կողմից որոշում է կայացվել 149 դեպքով մերժել բացթողումը: Այնինչ, 2017 թվականին մերժվել է ընդամենը 7 դեպք: Նոր գործիքակազմի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը և թիրախավորման ճշգրտությունը:
Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:
ՊԵԿ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված ավտոմատացված հսկողության մոդելն օրինակելի է ԵԱՏՄ երկրների համար: Հայ մասնագետների նորարական մոտեցումները նման բարձր գնահատականի են արժանացել Մոսկվայում՝ «Антиконтрафакт–2018» 6-րդ միջազգային համաժողովում:
Առաջարկվել է փորձը կիրառել նաև ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչը հավանության է արժանացել մասնակիցների կողմից:
23:59 31.05.2025
Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններումԵրեխաների միջազգային օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում նրանք շրջեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում երեխաները բացահայտեցին ծառերի խնամքի գաղտնիքները և ծանոթացան թափոնների տեսակավորման գործընթացին։ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում նրանք սիրով խնամեցին կենտրոնում պահվող շներին՝ սովորելով, […] ...
23:57 31.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:40 31.05.2025
Զովունիում կառուցվող նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել. վերջինը հիվանդանոցում մահացել էՄայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ոստիկանության […] ...
23:26 31.05.2025
Էրդողան. Թուրքիան աշխատում է Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման կազմակերպման ուղղությամբԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու համար։ Նա այս մասին ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ զրույցում։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Մեր նախագահը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը […] ...
23:14 31.05.2025
Նիգերիայում մարզիկներ տեղափոխող ավտոբուսը կամրջից ընկել է. կան տասնյակ զոհերՆիգերիայի հյուսիսում գտնվող Կանո նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից: Զոհվել է 21 մարզիկ, որոնք վերադառնում էին ազգային սպորտային փառատոնից։ Այս մասին հայտնել է Punch թերթը։ Ավտոբուսում 30 մարզիկ է եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք վերադառնում էին Օգուն նահանգի Աբեոկուտա քաղաքում անցկացվող սպորտային փառատոնից։ Դեպքը տեղի է ունեցել Կուրա գյուղի մոտակայքում։ ...
22:58 31.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունըԻսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի ոչնչացման փաստը: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ նա ոչնչացվել է Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տարածքում հասցված կետային հարվածի արդյունքում: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի մարտական շտաբը գտնվում էր կլինիկայի շենքի տակ, որտեղ հարվածի պահին գտնվում էր […] ...