Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+25.09 oC

Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններում

23:59 31.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեխաների միջազգային օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում նրանք շրջեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում երեխաները բացահայտեցին ծառերի խնամքի գաղտնիքները և ծանոթացան թափոնների տեսակավորման գործընթացին։

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ում նրանք սիրով խնամեցին կենտրոնում պահվող շներին՝ սովորելով, թե ինչպես է կազմակերպվում կենդանիների պաշտպանությունն ու խնամքը քաղաքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

10:53 02.06.2025

Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի […] ...

Մեքենան գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը մահացել է

10:42 02.06.2025

Մեքենան գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը մահացել է

Հունիսի 1-ին՝ ժամը 17․15-ին, Արարատի մարզի Դվին համայնքի սարերում՝ «Բլրաշեն» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և 300 մետր բարձրությունից գլորվել ձորը: Վարորդը՝ 58-ամյա Արթուր Մ.-ն, տեղում մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ ...

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

10:34 02.06.2025

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ ...

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվել

10:00 02.06.2025

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 զոհվածների մարմիններ, այդ թվում՝ ավելի վաղ սպանված 5-ի։ Տեղափոխվել է նաև 136 վիրավոր։ Այնուամենայնիվ, փլատակներում և փողոցներում դեռևս կան բազմաթիվ […] ...

WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը

09:50 02.06.2025

WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը

Սպիտակ տունը հրամայել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին կիրակի օրը գրել է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ անցյալ շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հրահանգ է ուղարկել Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին, որով պահանջել է «դադարեցնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու բոլոր գործունեությունը»։ […] ...

Ճապոնիան ցավալի է համարում ԱՄՆ-ի մաքսատուրքերի կիրառումը

09:43 02.06.2025

Ճապոնիան ցավալի է համարում ԱՄՆ-ի մաքսատուրքերի կիրառումը

Ճապոնիայի կառավարությունը դեռևս պարզաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու որոշման մանրամասները, սակայն ԱՄՆ վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը համարում է ցավալի։ «Մենք տեղյակ ենք պողպատի և ալյումինի վրա մաքսատուրքերի բարձրացման մասին: Նախևառաջ, մենք կհետևենք միջոցառումների կոնկրետ բովանդակությանը, որը պարզ կդառնա ավելի ուշ: Ամեն դեպքում, մենք ԱՄՆ կառավարության կողմից սահմանված […] ...

BACK_TO_TOP