Բաքվում ընթացող Formula-1-ի ընթացքում դիտահորը շարքից հանել է բոլիդներից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

Բաքվում ընթացող Formula-1-ի ընթացքում դիտահորը շարքից հանել է բոլիդներից մեկը

14:06 27.04.2019

Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվում է Formula-1 առաջնության փուլերից մեկը, որը մի քանի միջադեպի պատճառ է դարձել։ Մրցույթն անցկացվում է հենց Բաքվի փողոցներում, ինչի պատճառով դրանք տևական ժամանակ փակվում են՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին։ Բայց քանի որ դրանք սովորական քաղաքային փողոցներ են, խնդիրներ են առաջացնում նաև արագընթաց մեքենաների համար։

Այսպես, հենց երեկ մրցուղու վրա եղած դիտահորերից մեկի կափարիչը բոլիդներից մեկի շարքից դուրս գալու պատճառ է դարձել։ Դրա ամրացման դետալները ժանգի պատճառով թուլացել են, ու մեքենաներից մեկի անցման ժամանակ կափարիչը դուրս է եկել տեղից։ Արդեն հաջորդ մեքենայի բախտը չի բերել․ տեղից դուրս եկած մետաղյա ծանր առարկան դիպել է մեքենայի հատակին ու կոտրել դրա հանգույցների մի մասը։ Դրա հետևանքով այդ մեքենան պարզապես դուրս է մնացել մրցույթից։

Մրցույթը դադարեցվել է. բոլիդը էվակուատորով փորձել են դուրս բերել տարածքից, բայց այդ ժամանակ էլ էվակուատորի կռունկը դիպել է հետիոտնային կամուրջներից մեկին, կոտրվել է, ու դրա յուղը թափվել է մեքենայի վրա, վնասել այն։ Կազմակերպիչները խոստացել են փոխհատուցել բոլիդը ներկայացրած թիմի կրած վնասները։

Այս միջադեպից և մի քանի մանր՝ պատերին բախվելու միջադեպերից հետո, տեղի է ունեցել մեկ այլ վտանգավոր պատահար։ բոլիդներից մեկը հանգել է, ինչից հետո օգնականները մոտեցել են մեքենան հրելով օգնելու համար։ Սակայն ընթացքում մեքենայի շարժիչը սկսել է աշխատել, և օգնականներից երկուսն ընկել են մեքենայի անիվի տակ։ Բախտի բերմամբ նրանք խուսափել են ծանր վնասվածքներից ու ինքնուրույն են դուրս եկել մրցուղուց, բայց արդեն բոլիդի վարորդը որակազրկվել է վտանգավոր արարքի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

10:00 24.06.2025

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

Ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

09:46 24.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...

BACK_TO_TOP