16:14 27.04.2019
«Ապրանքների և ծառայությունների կեղծման հակազդեցության արդի ասպեկտները» թեմայով այսօր «Բիզնես-Դիալոգ» և «Բիզնես նյուզ» ընկերությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում: Նպատակը ևս մեկ անգամ բարձրաձայնել է ապրանքների ու ծառայությունների որակի կեղծման խնդիրը, որին այսօր բախվում են բազմաթիվ ընկերություններ:
ՌԴ որակի ակադեմիայի նախագահը հիշում է, թե ինչպես 45 տարի առաջ Հայաստանում ստացավ իր առաջին դասը որակի մասին: Գենադի Վորոնինը հիշում է.
«Շոգ էր, հունիս ամիսն էր, ձեզ մոտ կվաս էին վաճառում, ես մոտեցա, երիտասարդն ինձ կվաս լցրեց: Տեսա, որ բաժակը կիսատ էր, հարցնում եմ՝ ինչո՞ւ լիքը չեք լցնում, չէ՞ որ ես վճարում եմ, պատասխանում է՝ կիսատ եմ լցնում, բայց վաճառում եմ որակյալ կվաս»:
Այսօր, սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս սննդամթերքի որակը լուրջ խնդիր է, շատերը դրանց կեղծման ճանապարհով փորձում են գերշահույթ ստանալ:
Խնդիրը երկու կողմ ունի` մի դեպքում որոշ ընկերություններ անորակ ապրանք են արտադրում գերշահույթ ստանալու նպատակով, մյուս դեպքում՝ արդեն իսկ բարի համբավ ձեռք բերած ընկերությունների արտադրանքը կեղծում ու ավելի վատ որակով մատուցում են այլ ընկերություններ:
Երկրորդ խնդրին հաճախ բախվում են նաև մտավոր սեփականություն արտադրող ընկերությունները: Հեռուստաընկերությունները վերջիններիս թվին են պատկանում, որոնց արտադրանքը սոցցանցերում իրացնում են ցանցահենները՝ դրանով մի քանի անգամ ավելի գերշահույթ ստանալով, քան հենց ինքը` արտադրողը: Միջոցառման մասնակիցները SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել են նաև այս խնդրին:
ՌԴ որակի ակադեմիայի նախագահ Գենադի Վորոնինը կարծում է.
«Համաշխարհայնացումն իրեն զգացնել է տալիս, բայց դա զուտ մարդկային գործոնի խնդիր է: Այսօր կան նաև տեխնոլոգիաներ՝ ինպես պաշտպանել արտադրանքը և մտավոր սեփականությունը, իսկ պետությունը կարող է միայն օգնել»:
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...
20:33 08.07.2025
Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...