Կաթողիկոսը Կրոնների փառատոնին հանդես է եկել բանախոսությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Կաթողիկոսը Կրոնների փառատոնին հանդես է եկել բանախոսությամբ

13:48 28.04.2019

Ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) Ս. Մինաս տաճարում, Ս. Մինաս հայազգի մարտիրոսի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակի հոբելյանական տոնախմբության շրջանակներում, տեղի ունեցավ «Կրոնների փառատոն» միջկրոնական արարողությունը։ Միջկրոնական արարողությանը Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական հրավերով իր մասնակցությունը բերեց և բանախոսությամբ հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան, Կարդինալ Պարոլինը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կաթոլիկ և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ մասնավորապես ասելով.
«Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմությունն առլեցուն է հավատի վկայության գործերով, որտեղ հողի ամեն անկյուն և հատիկ ներծծված է վկաների ու նահատակների արյունով, որի դարավոր մշակույթն ու քաղաքակրթությունը խորապես դաջված են քրիստոնեական հավատի ներշնչող ու առինքնող կնիքով։ Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Փրկագործության պատմությունը՝ Նոյյան ջրհեղեղից սկսած մինչև Փրկչի մարդեղացում բյուրեղացած ու լեռնացած է բիբլիական Արարատի վսեմ ներկայությամբ, որտեղ հավատն ազգային կեցություն է ու ապրելակերպ։ Ահա այս փորձառության ու ավանդության լույսի ներքո ենք այսօր Ձեզ հետ կիսելու մեր մտածումներն այս աշխարհում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության կարևորագույն հեռանկարներից մեկի՝ հավատի կարևորության ու ժամանակի մասին արդի հասարակության մեջ»։

Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը, Մայր Աթոռի պատվիրակության, Կարդինալ Պարոլինի և Բենեդիկտյան վանական համալիրի վանահայր Հայր Բեռնարդոյի ու մյուս վանականների հետ շրջայց կատարեց Ֆլորենցիայի հայազգի առաջին մարտիրոսի անունը կրող տաճարում, ապա աղոթք կատարվեց սրբի նշխարների վրա կառուցված խորանի առաջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

12:47 19.06.2025

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

12:37 19.06.2025

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

12:29 19.06.2025

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

Իսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

12:17 19.06.2025

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով: Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը […] ...

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

12:10 19.06.2025

Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […] ...

SHANTNEWS

12:00 19.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP