ՄԻԵԴ ամենաշատ դիմումները եղել են 2016 և 2018 թվականներին. Արման Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

ՄԻԵԴ ամենաշատ դիմումները եղել են 2016 և 2018 թվականներին. Արման Թաթոյան

13:32 29.04.2019

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին դիմեց մի քանի հարցով՝ հարցերը վերաբերում էին կալանավորներին:

«Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժից` չկրած մասն ավելի մեղմ պատժաժամկետով փոխարինելու համակարգը փաստացի չի գործում, որից բողոքում են նաև քրեակատարողական հիմնարկի կալանավորները: Դա համակարգի՞ ֆունկցիոնալության խնդիր է, թե՞ օրենսդրական բացերի»,- հետաքրքրվեց Սամսոնյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ դա  համակարգային խնդիր է.

«Տարիներ ի վեր մենք կալանավորված անձանց հետ աշխատանք չենք տարել ու չենք պատրաստել նրանց ազատ արձակման համար: Մարդու համար պետք է կանխատեսելի լինի այն ճանապարհը, այն վարքագիծը, որ ինքը դրսևորելու է ազատ արձակվելու համար: Մարդը 23 ժամ անցկացրել է խցում, 1 ժամ էլ լավագույն դեպքում` զբոսանքի համար, արդյունքում նաև չի ունենա բավարար սոցիալ-հոգեբանական պատրաստվածություն: Պրոբացիոն ծառայությամբ են այսօր փորձում կարգավորել այս հարցը, բայց այնտեղ էլ կան շատ խնդիրներ»:

Հաջորդ հարցը քրեակատարողական հիմնարկներում նեղ մասնագիտացված բժշկական օգնություն չտրամադրելու մասին էր, որի հետևանքով հաճախ կալանավորների առողջական խնդիրները բարդանում են: Հարցին` այս դեպքում կալանավորը իրավունք ունի պետությունից կրած վնասների համար դիմել դատարան կամ Եվրոպական դատարան, իսկ կա՞ն այլ մեխանիզմներ, որ կալանավորն ավելի ճկուն ձևով կարողանա փոխհատուցում ստանալ:

ՄԻՊ-ը նշեց, որ բժշկական խնդիրը երկուստեք է: Բժիշկների վերապատրաստումներ, սոցիալական երաշխիքներ չկան: Եվ այստեղ հարցը միայն կալանավորները չեն, այդ հիմնարկներում աշխատողների իրավունքներն էլ պաշտպանված չեն: Նաև նշեց, որ ներդրվել է բարոյական վնասի փոխհատուցվման հարցը ևս: Այս հարցի վերաբերյալ կան կառավարության ընդունած մի շարք որոշումներ:

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցադիմումների մեծ մասը վերաբերում է արդար դատաքննության իրավունքի խախտումներին և  ի՞նչ դինամիկա է եղել 2018-ին:

Արման Թաթոյանը հաստատեց` Եվրոպական դատարան դիմումների մեծ մասը անազատության հարցերին ու արդար դատաքննության իրավունքի խախտումներին է վերաբերում, բայց նաև նշեց, որ գանգատների թիվը չի նշանակում, որ վճիռները շատ են:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի տվյալների` ամենաշատ դիմումները եղել են 2016-ին և 2018-ին:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP