15:34 29.04.2019
Ինչպես հայտնի է, Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի՝ իր վրա հարձակում են գործել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը:
Փոխմարզպետն ասել է, որ Բագրատյանն ու Սեդրակյանը նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ:
«Նրան, ինչ հետո է կատարվել, ներկա են գտնվել Վայոց ձորի ոստիկանապետը և երեք ոստիկաններ, որոնք, բնականաբար, ամեն ինչ տեսել են, ֆիքսել: Գործն ուղարկվել է ՀՔԾ` միջադեպի հետ կապված»,- այսօր խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ Սերգեյ Բագրատյանի զայրույթը պայմանավորված է Ռազմիկ Տոնոյանի՝ մարզում օրինականություն հաստատելու հանգամանքով:
«Երբ ասում է՝ ես էնտեղ չեմ եղել, ես ուղիղ հարցնում եմ պարոն Բագրատյանին: Եթե ես սուտ եմ ասում, թող ապացուցի, որ սուտ եմ ասում, որովհետև ես հակառակը կարող եմ ապացուցել, որ ինքը փոխմարզպետին անվանում է «Բերիա», «գործ տվող»… Հուսով եմ, որ էթիկայի հանձնաժողով կստեղծվի»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Պողոսյանի խոսքերով` ինքը տեսանյութը հրապարակելու իրավունք չունի, բայց, եթե Սերգեյ Բագրատյանը շարունակի հերքել կատարվածը, ինքը կխնդրի տեսանյութի հեղինակին հրապարակել այն:
18:35 05.08.2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...
18:30 05.08.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...