Դատարանը քննում է «Սպայկա» ընկերության տնօրենի կալանքը փոխելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

Դատարանը քննում է «Սպայկա» ընկերության տնօրենի կալանքը փոխելու հարցը

15:36 29.04.2019

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Դավիթ Ղազարյանը ևս մասնակցում է նիստին:

Նախորդ նիստին Ղազարյանի պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ: Այսօր` մինչև ընդմիջումը, նրանք շարունակել են ներկայացնել բողոքի հիմնավորումները։ Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխել գրավով, որի չափն առայժմ չեն նշում։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

SHANTNEWS

18:00 15.05.2025

SHANTNEWS

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

17:54 15.05.2025

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 15.05.2025

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

17:44 15.05.2025

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

17:38 15.05.2025

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, […] ...

BACK_TO_TOP