Քաղաքապետը բալետի պարող Վահագն Մարգարյանին հետմահու պարգևատրել է ոսկե մեդալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

Քաղաքապետը բալետի պարող Վահագն Մարգարյանին հետմահու պարգևատրել է ոսկե մեդալով

18:57 29.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար:

«Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երևանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես իմաստ չունի, և այդ մշակույթի կրողները դուք եք: Դուք անում եք այն դժվար գործը, որ տանում եք առաջ մեր մշակութային կյանքը, պահում եք ավանդույթները և զարգացնում դրանք: Տարիներ շարունակ եղել է մոտեցումը` կարևոր հարցերը լուծենք, վերջում էլ ինչ մնաց՝ տանք մշակույթին, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանը լրիվ այլ մոտեցում է որդեգրել»,– ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանն այս տարի որոշակի փոփոխություններ է իրականացրել պարգևատրման կարգում. այսուհետ քաղաքապետի պարգևների կարժանանան տվյալ կազմակերպության ներկայացրած աշխատակիցները:

 

«Մենք փորձել ենք, որ ամեն կոլեկտիվ և ամեն կոլեկտիվի ղեկավար ինքը ներկայացնի այն արտիստներին, որոնց ցանկանում է պարգևատրել: Մենք գտնում ենք, որ կոլեկտիվի ղեկավարները, գեղարվեստական ղեկավարները, տնօրենները ամբողջ տարին իրենք են աշխատում տվյալ արտիստի հետ ու իրենցից բացի ոչ ոք ավելի լավ չի կարող գնահատել իր արտիստին: Վստահ եմ, որ արդարության ու թափանցիկության այս սկզբունքով մենք կկարողանանք Երևանում ի հայտ բերել և բացահայտել լավագույններին, այն մարդկանց, որոնք կարևոր են իրենց կոլեկտիվներում, այն մարդկանց, որոնց գնահատում է իրենց կոլեկտիվի ղեկավարը»,- իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Պարի միջազգային օրվա առթիվ, բալետի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և կատարողական բարձր վարպետության համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

Պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պարի պետական համույթի պարուհի Ինգա Ավդալյանը և «Սարդարապատ» պարային համույթի պարուսույց-բալետմայստեր Էդգար Հակոբյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով:

Պարավեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP