Հարկային փոփոխությունների փաթեթով առաջարկվում է հարկման հնգաստիճան համակարգից անցում կատարել եռաստիճանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.99 oC

Հարկային փոփոխությունների փաթեթով առաջարկվում է հարկման հնգաստիճան համակարգից անցում կատարել եռաստիճանի

11:57 30.04.2019

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, խոսեց տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների մասին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հնգաստիճան հարկման համակարգից անցում կատարել եռաստիճան հարկման համակարգի՝ հրաժարվելով, օրինակ, արտոնագրային հարկման ուղղությունից:

«Բացառությամբ գործունեության 3 տեսակների, որոնք ուղևորափոխադրումների հետ են կապված, նախատեսում ենք տեղափոխել պետտուրքի համակարգ, առաջարկվում է այս համակարգը վերացնել, արդյունքը կլինի այն, որ կախված շրջանառությունից, գործունեության այդ տեսակներով զբաղվողները կհայտնվեն միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում, որը բնութագրում է շրջանառության առավելագույն` 24 մլն մեծություն: Հաշվի առնելով այն, որ եղան քաղաքական հայտարարություններ և հանձնառություն՝ հնարավորին շուտ բարձրացնելու միկրոձեռնարկատիրության իրացման շրջանառության առավելագույն շեմը, թեև նախատեսվում է ներդնել 2020թ․-ի հունվարի 1-ից, այնուհանդերձ, առաջարկվում է ինքնազբաղված անձանց 9 մլն դրամ շրջանառության շեմը փոխարինել 24 մլն-ով, իսկ ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտների պարագայում՝ 18 մլն-ը 24 մլն-ով»,- պարզաբանեց նա:

Խոսելով եկամտահարկի համակարգի մասին՝ նշեց, որ կիրառվող եկամտահարկի համակարգը գործնականում հեռու է պրոգրեսիվ բնութագրվելուց:

«Համադրելի երկրների համեմատ կիրառվող գծով բեռն ավելի բարձր է, և եթե աշխատավարձերը կենտրոնանում են այնպիսի մակարդակում, որպեսզի չհարկվեն ավելի բարձր դրույքաչափերով`մինչև 150 հազար դրամի միջակայքում, ստացվում է, որ նոմինալ առումով ունենք պրոգրեսիվ համակարգ, բայց իրականում այն չի կարող բնութագրվել պրոգրեսիվությամբ»,- ասաց փոխնախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին

17:32 15.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին: Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ: Հանրապետության նախագահի բացման խոսքը. «Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, […] ...

Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը

17:25 15.05.2025

Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը

«Սևիլիան» մայիսի 14-ին գրանցել է տարվա առաջին տնային հաղթանակը: «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթել է 1-0 հաշվով: Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ է ցույց տվել, ավելացրել է 9 րոպե: «Սևիլիան» տնային […] ...

Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

17:20 15.05.2025

Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում մայիսի 13-ին տեղեկություն էր ստացվել, որ Ծավ գյուղի բնակիչը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ Ծավ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 5 գրամից ավելի զանգված, որսորդական հրացան, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափերի 163 […] ...

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

17:14 15.05.2025

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...

Ռոդրիգոն հոգնել է փորձարկումներից

17:08 15.05.2025

Ռոդրիգոն հոգնել է փորձարկումներից

«Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն այլևս չի ցանկանում խաղալ այն դիրքերում, որոնք իրեն չեն համապատասխանում, հայտնում է ESPN-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստն ուզում է խաղալ հարձակման ձախ եզրից ու հոգնել է անընդհատ փորձարկումներից։ Նա մտադիր է հանդես գալ հարազատ դիրքում և դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից։ Այժմ եզրայինի ապագան մադրիդյան ակումբում անորոշ է. 24-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ կարող է հեռանալ […] ...

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազ

17:03 15.05.2025

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP