Հայերի համար Ազնավուրը սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ. Հելեն Սեգարա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Հայերի համար Ազնավուրը սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ. Հելեն Սեգարա

18:38 30.04.2019

«Ունենալով հայ մայրիկ՝ ես մեծացել եմ Շառլ Ազնավուրի երգերով: Հայերի համար նա սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ: Նրանից լույս էր ճառագում աշխարհի չորս կողմերում, նրա երգերը հավաքական հիշողության մի մասնիկն են»,- հայազգի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված` Մարսելում այսօր կայանալիք համերգից առաջ պատմել է ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան:

Կյանքի վերջին տարիներին Ազնավուրը նախընտրում էր Ֆրանսիայի հարավը:

«Դուք, լինելով Հարավի դուստր, ինչպե՞ս կարձագանքեք այս ընտրությանը»,- հարց են ուղղել երգչուհուն:

«Դա զարմանալի չէ: Չմոռանանք նրա արմատները: Նա «միջերկրածովցի» էր, ով սիրում էր արև, գինի, ձիթապտղի յուղ և այն ամենը, ինչ կապ ունի հարավի հետ»,- ասել է նա:

Խոսելով իր հայկական արմատների մասին, ինչը միավորում էր իրեն և Ազնավուրին, Սեգարան պատմել է.

«Մի անգամ Շառլն ինձ ասաց՝ որքան մեծանում ենք, այնքան ավելի մոտենում ենք մեր արմատներին: Ես կարծում եմ՝ դրանք մեր մեջ են՝ անկախ մեզնից: Մենք ուզում ենք իմանալ՝ ինչն է մեր ընտանիքներին բերել Ֆրանսիա, ինչպես են միախառնվել հայ և ֆրանսիական մշակութային ինքնությունները: Մեր մշակույթներն այնքան կապված են իրար»:

Հարցին՝ հաճա՞խ է մտածում Շառլ Ազնավուրի մասին, Սեգարան պատասխանել է.

«Իհարկե: Նա լցրել է իմ կյանքը: Մենք հնարավորություն ենք ունեցել միասին ճամփորդել, երգել և վայելել կյանքի մի շարք գեղեցիկ պահեր:  Ես սիրում էի նրա հետ զրուցել: Նա կյանքով լցված էր, մշակույթով լեցուն: Ինչպե՞ս կարելի է մոռանալ այդ հանդիպումները»:

Ազնավուրից ստացած դասերի մասին խոսելով՝ Սեգարան ասել է, որ Ազնավուրը շատ է պատմել, որ կարիերայի սկզբում բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել:

«Կարևոր է լինել համբերատար ու համառ: Մենք ոտք ենք դրել արագ ու մեկանգամյա սպառման դարաշրջան: Ազնավուրը իր կարիերան կառուցում էր՝ քարը քարին դնելով, պահպանելով իր ինքնությունը, մնալով իր «ես»-ին հավատարիմ: Թերևս այդ է պատճառը, որ նրա երգերն ապրում են ու դեռ երկար կապրեն»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP