17:55 30.04.2019
Հայը ջազում, ջազը բակում … Նույն այս կարգախոսով երկրորդ անգամ Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը: Մեկնարկը տրվել է այսօր՝ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը: Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 3-ը: Գյումրիի քաղաքապետարանի և «Մանուկյան» ընկերության նախաձեռնությունը ջազային հարթակների են վերածվում քաղաքի թանգարանների բակերը:
Մշակույթի միահյուսում, բարձրաճաշակ երաժշտության մատուցում և ճաշակի ձևավորում. սա է, որ ջազ երաժիշտներին այս օրերին Գյումրի է բերել: Ջազային փառատոնի առաջին օրը հնչել են նաև հայկական երգերի ջազային մշակումներ:
Ջազային փառատոնի մեկնարկը «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդն ազդարարեց: Ջազային մշակումներում հայկական հայտնի ստեղծագործություններն են հնչում հայկական նվագարաններով: Թառը ջազ երաժիշտի ձեռքերում հնչեց այս երաժշտական ուղղության կանոններով: Ջազի սիրահարները, փառատոնի կազմակերպիչներն են նշում, որ Հայաստանում շատ չեն:
«Առաջարկն է ծնում պահանջարկ: Գուցե սա հակասում է տնտեսագիտության կանոններին, բայց ես համոզված եմ, որ մշակույթի մեջ ի վերջո պահանջված է դառնում այն, ինչը դու անդադար տալիս ես հասարակությանը: Եթե մեզանից յուրաքանչյուրը իր ոլորտային գործունեության մեջ որդեգրի այն սկզբունքը, որ պիտի բարձրաճաշակ, ճիշտ արվեստ ներկայացնի, ուշ թե շուտ հանդիսատեսի ականջը կսովորի և գեղագիտական ճաշակի նշաձողը կբարձրանա»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Ջազային երաժշտություն ունկնդրելու հնարավորություն գյումրեցիներն ունեն ևս 3 օր Ասմալազյան քույրերի պատկերասրահի, Շիրազի և Իսահակյանի թանգարանների բակերում: Յուրաքանչյուր համերգի ընթացքում պատանի նկարիչները վրձնով ու մատիտով են ջազը նկարում:
Փառատոնի ավարտին նկարչական աշխատանքները կներկայացնեն ջազն արդեն առանց երաժշտության:
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:54 02.05.2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպըԻրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...