17:34 30.04.2019
Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-խմբ.) գրավոր դիմել է Նիդեռլանդների իշխանություններին՝ կոչ անելով մեկնաբանել ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված հայտարարությունը, հայտնում է Orer.eu-ն:
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ հայերին էր մեղադրել ցեղասպանություն գործելու մեջ: Սրան ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ Էրդողանի հայտարարությունը Ցեղասպանություն իրականացրած մարդկանց արդարացում էր անվանել:
FAON-ը Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը «վտանգավոր ու անթույլատրելի» է անվանել: Հայկական կազմակերպությունների անդամները հատուկ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Նիդեռլանդների հայ համայնքը խաղաղ ու արժանապատիվ ձևով հիշել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, միևնույն ժամանակ հարգալից վերաբերմունք է դրսևորել այդ երկրում բանկվող թուրքական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:
Որպես նշվածի վառ ապացույց մատնացույց է արվել անցյալ չորեքշաբթի Ասեն քաղաքում հայ, թուրք ու քուրդ երիտասարդների կողմից իրականացրած երթը՝ դեպի քաղաքի խաչքար-հուշարձան, որտեղ երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակի համար:
Նամակի հեղինակները հույս են հայտնել, որ Նիդեռլանդների իշխանությունները, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների ֆոնին խստորեն կդատապարտեն Թուրքիայի նման կեցվածքը՝ հաշվի առնելով նաև այն, որ դեռևս 2004 թվականին Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատը կառավարությանը հանձնարարել էր ցեղասպանության հարցն ընդգրկել Թուրքիայի հետ բանակցությունների օրակարգում:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...