Վրաստանի հայ համայնքը կոչ է արել երկրի կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

Վրաստանի հայ համայնքը կոչ է արել երկրի կառավարությանը

18:16 30.04.2019

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր կայքում հայտարարություն է տարածել «Վրաստանի իշխանությունների և Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ»։

Դիմում-հայտարարության մեջ ներկայացված է 5 կոչ վրաստանյան իշխանություններին, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված թբիլիսյան միջոցառումների հետ:

«Ալիք մեդիա»-ում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Վրաստանում գործող օրենսդրության համաձայն «Վրաստանի hայ համայնքը» այս տարի ևս քաղաքային իշխանություններին տեղեկացրել է Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ծրագրած հայ ժողովրդի ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնելու մասին»,-ասված է հայտարարությունում:

Նաև նշվում է, որ ժամանելով ակցիայի համար նախատեսված տարածք, մասնակիցները ականատես են եղել «կրկեսի»՝ կազմակերպված Թուրքիայի դեսպանության կողմից:

«Այս ամենի հետևանքով Վրաստանի hայ համայնքը զրկվել է Վրաստանի Սահմանադրության կողմից արտոնված իր իրավունքից, այն է՝ նախապես հայտարարված միջոցառումն անցկացնել ծրագրված վայրում և ծրագրված ձևաչափով»,- ասված է «Վրաստանի հայ համայնքի» տարածած հայտարարությունում:

ՀԿ-ն ի դիմումի մեջ առանձնացնում է նաև Վրաստանի բոլոր այն պետական պաշտոնյաների գործողությունները, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի դեսպանատան կողմից միջոցառման կազմակերպմանը:

ՀԿ-ի կոչերը ներկայացնում ենք անփոփոխ.

Ա «Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին՝ ուսումնասիրել 2019 թվականի ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստը։ Կատարվածին համապատասխան գնահատական տալ և անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Դատապարտել օտար պետության՝ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու փաստը։

Բ․ Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ հետաքննել, թե ով և ինչի հիման վրա է որոշում կայացրել՝ թույլատրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը զուգահեռ միջոցառում անցկացնել նույն տարածքում, նույն ժամին, ինչը որ նշված է եղել «Վրաստանի հայ համայնք»-ի ծանուցման մեջ՝ դրանով իսկ խանգարելով Վրաստանի քաղաքացիների օրինական և սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Ձեռնարկել համապատասխան իրավական արձագանք։

Գ Վրաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի հռչակագրի հիմնարար նորմերի և Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստերը։

Դ․ Վրաստանի կառավարությանն ու նախագահին՝ դատապարտել Վրաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների սահմանադրական իրավունքների ոտնահարման փաստը, ձեռնարկել գործնական քայլեր վրացական պետության առանց բացառության բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության համար։

Ե․ Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը՝ հրապարակային ներողություն հայցել Վրաստանի քաղաքացիներից և դադարեցնել Վրաստանի քաղաքացիների հանդեպ՝ իրենց իսկ պետության տարածքում խտրականության և հետապնդման քաղաքականություն վարելը։

Հիշեցնենք, ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախաձեռնությամբ վիրահայերը բողոքի ցույց անցկացրին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև: Այս անգամ, սակայն, ցույցն ուղեկցվում էր Թուրքիայի դեսպանատան կազմակերպած երեխաների տոնին նվիրված համերգով, ինչը «Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպանը համարեց խաղաղության ուղերձ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP